Մահացել է Սարիբեկ Մաթևոսյանը — ingablog

Կորոնավիրուսյան ախտը հանգիստ չի տալիս ոչ մեկին։ Այսօր հերթական բոթն է բերել իր հետ․ կյանքից հեռացել է Մարտունիի անձնագրայինի պետ Սարիբեկ Մաթևոսյանը։ Այս գույժը հայտնել է վարչության պետ Մնացական Բիչախչյանը։



Նա նշել է՝ այսօր խորը վշտով է տեղեկացել բոլորի կողմից սիրված ու հարգված իրենց Սարոյի մահվան մասին։ Մահվան պատճառն աշխարհն անխղճորեն պատած չարաբաստիկ կորոնավիրուսյան ցավն է եղել։ Նրա խոսքով՝ Սարոյից կյանք էր հոսում, ուրախությոն, ջերմություն և հրաշալի ընկերություն։ Նա հուզումնալից է ավարտել խոսքը՝ խաղաղ քուն մաղթելով ընկերոջը։


Իջևանի անձնագրային բաժանմունքի անձնակազմը ևս միացել է ցավակցություններին՝ զորակցություն հայտնելով Մաթևոսյանի ընտանիքին ու հարազատներին։ Նրանք խորապես ցնցված են բոթից, որը պատել է ողջ անձնագրային վարչությունն այսօր։


Սարիբեկ Մաթևոսյանն անչափ սիրված ու հարգված էր գործընկերների կողմից։ Նա մշտապես առանձնացել է անբասիր աշխատանքով ու նվիրվածությամբ։


Сообщение Մահացել է Սարիբեկ Մաթևոսյանը появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin