>

Սոնա Աղեկյանը ընդհարում ունեցավ ոստիկանների հետ։ Նա  հրաժարվում է դիմակ կրել,նշելով,որ երկարաժամկետ դիմակ դնելը կարող է առաջացնել սնկային թոքաբորբ։ Նա նաև հարցադրում արեց իշխանություններին կապված կորոնավիրուսի համար հանգանակված գումարների հետ,մատնանշելով,որ դիմակների բիզնեսը կառավարության համար շահավետ է։




Քոչարյանի զոհերը

Նա մեղադրեց Նիկոլ Փաշինյանին և իր ընտանիքին դիմակների բիզնես սկսելու և դրա հաշվին հարստանալու մեջ։Կինը նաև պնդեց,որ դիմակների արտադրության մեջ կան խախտումներ, և դրանք չեն ախտահարվում։ Հետևաբար,դա վտանգավոր է։ Աղեկյանը նաև մեղադրեց պետությանը,որ ժամանակին կորովիրուսի դեմ պայքարելու փոխարեն,գումարները վատնել են հանրաքվեի պաստառների վրա։





Ոստիկանը խնդրեց Աղեկյանի անձնագիրը,սակայն նա հրաժարվեց այն տալ,նշելով,որ Սահմադրությունում չկա նման օրենք։ Ոստիկանը նշեց պարետի սահմանած օրենքները,սակայն Սոնա Աղեկյանը հրաժարվեց կատարել պահանջը։




Արդյունքում ոստիկանները ստիպված եղան բերման ենթարկել Աղեկյանին։ Բերման ենթարկելու ընթացքում Աղեկյանը հրաժարվեց նստել մեքենան,նշելով,որ այն ախտահանված չէ,սակայն ոստիկանները բացատրական աշխատանք տանելուց հետո, բերման ենթարկեցին օրինախախտ կնոջը։

 

Сообщение Սոնա Աղեկյանին բերման ենթարկեցին появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->