Ազգային ժողովի աշխատակազմը չունի տվյալներ, թե այս շրջանում, ընդհանուր առմամբ, քանի պատգամավոր
և աշխատակազմի քանի աշխատակից է վարակված կորոնավիրուսով կամ ինքնամեկուսացած:
Քոչարյանի զոհերը
ԼՈՒՐԵՐ.com-ը կազմել է ցանկ, թե պատգամավորներից, ովքեր են վարակվել կորոնավիրուսով:
Այս պահին «Իմ քայլը» խմբակցությունում կա վարակված 8 պատգամավոր.
Հակոբ Սիմիդյանը, Մխիթար Հայրապետյանը, Հայկ Սարգսյանը, Ծովինար Վարդանյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Քրիստինե Պողոսյանը, Արեն Մկրտչյանը, Հայկ Գեւորգյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից վարակված են ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, Գեւորգ Պետրոսյանը, թեեւ թեստ չի հանձնել, սակայն ինքնամեկուսացել է:
Քիչ առաջ տեղեկացանք, որ Արման Աբովյանը նույնպես վարակվել է, սակայն չունի որեւէ ախտանշան, իսկ ինքնազգացողությունը լավ է:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության աշխատակազմից տեղեկացրին, որ չունեն վարակված պատգամավոր,
միայն Գեւորգ Գորգիսյանն է ինքնամեկուսացել՝ որպես կոնտակտավոր:
Նշենք, որ վարակակիր Վահե Էնֆիաջյանը շփվել է ԱԺ նախագահ
Արարատ Միրզոյանի և նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի հետ, սակայն վերջիններս չեն թեստավորվել:
Сообщение Ովքեր են ԱԺ վարակված պատգամավորները. Անուններ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն