>

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Շնորհակալ եմ Ռոբետ Քոչարյանին 15 տարի առաջ՝ այս օրը ինձ 3,5 տարով ազատազրկելու համար։




Քոչարյանի զոհերը

Անազատության 1277 օրից յուրաքանչյուրը ինձ համար դարձավ Հայաստանի ինքնիշխանության, բարորության համար անմնացորդ պայքարելու, Հայաստանի քաղաքացու՝




իր հայրենիքում արժանապատիվ և պատվախնդրորեն ապրելու,

և նրա անօտարելի իրավունքների պաշտպանության համար ոչինչ չխնայելու ժամանակաշրջան։


Շնորհակալ եմ 3,5 տարվա անազատության համար, որի յուրաքանչյուր օրը ինձ ավելի

ուժեղացրել և ավելի կամային ու անկոտրուն է դարձրել ձեր դեմ պայքարելու համար։


Հայաստանի նախագահի պաշտոնը զավթած երկու պախանների՝ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի և

նրանց սպասարկող քրեաօլիգարխիայի դեմ պայքարը մինչ օրս մնում է իմ քաղաքական օրակարգի անբաժան ուղեկիցը։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր համբերատար կերպով հայրենիքում և սփյուռքում պայքարեցին իմ ազատության համար։

Сообщение Շնորհակալ եմ Ռոբետ Քոչարյանին 15 տարի առաջ՝ այս օրը ինձ 3,5 տարով ազատազրկելու համար. Արման Բաբաջանյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->