>

ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը խաբված է եղել, որովհետեւ հավատացել է ՀՀԿ կուրսին։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը։


«Հանրապետական կուսակցությունը բաղկացած է մի քանի շերտերից։ Այն շերտը, որի պատճառով ունեցանք այս հանգուցալուծումը, վարկաբեկվելու այս աստիճանը, բոլոր աղմկահարույց դեպքերը, որոնք վերջնականապես ՀՀԿ–ին վարկաբեկեցին, սա մի շերտն է, կա նաեւ մյուս 2-րդ շերտը, որոնք մաքուր են ապրել, որոնք ՀՀԿ–ի հնարավորություններից չեն օգտվել, վարկաբեկված չեն, գուցե նրանց տեղ տանք, ինչ անենք գաղափարի շուրջ են հավաքվել։








Քոչարյանի զոհերը

ՀՀԿ–ում լիքը նորմալ մարդիկ կան, որոնք պետք են մեզ, մի ջնջեք սա։ Սա մեր անցյալի պատմության էջն է, որը ունեցել է եւ լավ էջեր, բայց ափսոս ունեցել է ամոթալի էջեր, որի համար ես էլ եմ ինձ վատ զգում, բայց դրա դիմաց առնել չէի կարող։ Հեղափոխությունը ինձ համար զարմանալի չէր, սա մի օր տեղի պիտի ունենար»,–նշեց նա։


Ալիկ Սարգսյանը հայտնեց՝ որոշել է այսուհետ այլեւս քաղաքականությամբ չզբաղվել. «Ես ինձ չեմ ցածրացնի՝ գնամ, ընկնեմ ժողովրդի դուռը, ասեմ՝ սրան ձայն տվեք, նրան ձայն տվեք։ Որ Ազգային ժողովից դուրս եմ գալու, դա միանշանակ։ Ինձ այդ մանդատը պետք չի։ Քաղաքականության մեջ առանձնապես չեմ եղել եւ ոչ թե հոգնել եմ, այլ ուղղակի հիասթափվել եմ այս ամենից»։

Նախկին ոստիկանապետը նշեց՝, որ ինքը խաբված է եղել. «Խաբված եմ եղել, որովհետեւ հավատացել եմ մեր կուսակցության կուրսին, որ մեր կուսակցությունը զբաղված է երկրի ծաղկմամբ»։



Աղբյուր՝ News.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->