>

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործի ընթացքից, որով որպես մեղադրյալ է ներգրավված նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին Ազգային անվտանգության ծառայությունը տարբեր քաղաքացիների է տանում հարցաքննության՝ պարզելու, թե ինչ տեղեկություն ունեն այն մասին, որ ԲՀԿ-ի կողմից 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանվել:




Քոչարյանի զոհերը

Եվ հիմնականում այդ քաղաքացիները Գեղարքունիքի մարզի բնակիչներն են:





Հիշեցնենք, որ ԲՀԿ նախագահի մեղադրանքի հիմքում ԱԺ պատգամավորի ԲՀԿ-ական նախկին թեկնածու Վազգեն Պողոսյանի տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված մի հաշվետվություն է` ծախսերի մասով:

,


Նշենք, որ ուժային կառույցները շարունակում են խուզարկություններ կատարել նաև ԲՀԿ մարզային, հատկապես՝ Գեղարքունիքի կառույցների պատասխանատուների բնակարանները՝ առգրավելով տարաբնույթ փաստաթղթեր մարդկանց բնակարաններից:

Հիշեցնենք, որ Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներ տալը կազմակերպելու համար։

Նա ու թիմակիցները, ինչպես նաև մի շարք ուժեր հայտարարում են, թե քաղաքական հետապնդման են ենթարկվում՝ կառավարությանը քննադատելու համար։



Իշխանությունը կտրականապես հերքում է այս մեղադրանքները՝ հորդորդելով հարցը դիտարկել բացառապես իրավական դաշտում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Сообщение Ծառուկյանի գործով ովքեր են հարցաքննվում. Նոր մանրամասներ աղմկահարույց գործից появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->