>

Անցնող շաբաթը Հայաստանի նորագույն պատմության համար, իհարկե, պատմական է՝ Սահմանադրական դատարանի կազմի վերաբերյալ հայտնի որոշումների և ընդունված օրենքների բերումով:

Թավշյա հեղափոխությունից երկու տարի անց փաստացի հիմնարար փոփոխություն տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի կազմում, ինչը, անկասկած, բացում է նոր իրավաքաղաքական շրջափուլ:




Քոչարյանի զոհերը

Իհարկե, այդ որոշումներն արժանացել են ամենահակասական և ծայրահեղ գնահատականների, սակայն, մեծ հաշվով, այլ բան պատկերացնելը, թերևս, կլիներ անիրատեսական, իրականությունից կտրված սպասում:





Տվյալ պարագայում ամբողջ հարցն այն է, թե ինչպիսի ընթացքով է առաջ շարժվելու Հայաստանի կառավարումն ու իրականացվող քաղաքականությունը:

Սահմանադրական դատարանը դիտվում էր այսպես ասած՝ վերջին բաստիոն կամ խոչընդոտ, որն այժմ չկա, և ուրեմն դա նշանակում է, որ պետք է այլևս լինեն արդյունքները: Իհարկե, նույնքան անիրատեսական կլինի կարծել, որ արդյունքները լինելու են օրերի, շաբաթների կամ ամիսների հարց:


Միաժամանակ, անիրատեսական է կարծել, որ այլևս ամեն ինչ ընթանալու է յուղի պես սահուն: Վերջին հաշվով, դա պետք էլ չէ, քանի որ կարող է լինել նաև գայթակղիչ ճանապարհ դեպի ճահճացում:

Բայց ՍԴ հարցը լուծելուց հետո այլևս ավելի ու ավելի տարօրինակ և մտահոգիչ կլինի, եթե կառավարման գլխավոր «դիսկուրսը» շարունակի մնալ նորի և նախկինի հարաբերակցության մեջ:



Այն չի վերանալու մեկ օրում, բայց պետք է սկսի դրա փոխակերպման արդյունավետ գործընթաց, և հանրությունը պետք է քայլ առ քայլ վերադարձվի ապագայի շուրջ ծավալվող դիսկուրսի, կամ ոչ թե վերադարձվի, այլ տեղափոխվի, բերվի դրա դաշտ:

Ի վերջո, այլապես հազիվ թե հնարավոր է պատկերացնել, որ հաջորդ խորհրդարանի ընտրությանը հանրության քվեի համար պայքարեն առավելապես հեղափոխության արժեքների աջակից ուժեր:

Ի վերջո, դրա համար, ուժերի և մրցակցության այդ հարաբերակցության համար պետք է փոխվի դիսկուրսը և այն պետք է ներկայի ու անցյալի միջև սեղմված լինելուց, բացվի ներկայի և ապագայի միջև:

Այդ իմաստով, հունիսի 25-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթն իր տրամաբանությամբ, ըստ էության, նախընտրական այդ լայն գործընթացի մեկնակետ-ելույթ էր, որտեղ, կամա թե ակամա, տողատակում շոշափվում էր հենց այդ հարցը, կամ կարդացվում հենց այդ հարցը, որովհետև առանց դրա, ելույթի «վերնաշենքում» դիտարկվող հանգամանքները ուղղակի կմնան օդից կախված վիճակում:

Сообщение Ով է հաջորդը. Հրայր Թովմասյանից հետո появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->