>

Ներկայացնում ենք մազերի սպիտակելու պատճառները և դրա դեմ պայքարի միջոցները:

1․ Գույնի կորստի պատճառները




Քոչարյանի զոհերը

Հոգեբանական խնդիրը չի կարող հանգեցնել պիգմենտի կորստի, սակայն ազդում է մաշկի և մազերի ընդհանուր վիճակի վրա: Դրանց երանգը, դրա հագեցածությունը որոշվում են մելանոցիտների՝ որոշակի ներկանյութ արտադրող բջիջների թվով և ակտիվությամբ: Ժամանակի ընթացքում սոլիդ տարիքի մոտենալով՝ դրանք պակասում են, քանի որ դանդաղում են բոլոր հիմնական գործընթացներն օրգանիզմում: Այդպիսով սպիտակություն է առաջանում:





Մասնագետները բերում են նաև «50-50-50» հասկացությունը. մինչև 50 տարեկանը բնակչության մոտ 50%-ն արդեն 50%-ով սպիտակում է:

Ավանդաբար սպիտակելու հիմնական պատճառներից են համարվում՝

  • Գենետիկ նախատրամադրվածությունը,
  • Աղքատիկ սնունդը,
  • Վահանաձև գեղձի գործունեության խանգարումներ,
  • В խմբի վիտամինների պակաս,
  • Երկաթի ցածր պարունակություն արյան մեջ,
  • Մի շարք դեղամիջոցներ,
  • Ծխել։

2. Սպիտակեցման դեմ պայքարի մեթոդները


Սպիտակեցումը կարելի է դանդաղեցնել ճիշտ սնվելու, վնասակար սովորություններից հրաժարվելու և առողջական վիճակի նկատմամբ անհրաժեշտ ուշադրության միջոցով: Այսինքն՝ բացի նորմալ կենսակերպից՝ պետք է նաև հիվանդությունների ժամանակին բուժում: Սննդակարգում պետք է գերակշռեն հակաօքսիդանտներով և վիտամիններով հարուստ մթերքները, որոնք նպաստում են օրգանիզմից տոքսինների դուրսբերմանը:

Սպիտակության քողարկման առավել արդյունավետ միջոց է քիմիական ներկումը: Իսկ բնական ներկանյութերի թվում են՝ կաղնու կեղևի կամ հունական ընկույզի կեղևի եփուկը, որը կմգեցնի մազերի գույնը, գույնը բացող հատկությամբ երիցուկի թուրմը կամ սոխի կեղևը, որը ոսկեգույն տոն կտա:



Մշտական ներկման դեպքում խորհուրդ է տրվում ընտրել բնական գույնին առավելագույնս մոտ կամ քիչ ավելի բաց երանգ ընտրել:

Ամենահաճախ սխալը, որ անում են կանայք, սպիտակ մազերը պոկելն է: Բանն այն է, որ ֆոլիկուլը վնասվում է և կորցնում է նոր մազ աճեցնելու ունակությունը, ճաղատ մասեր են առաջանում:

Երբ սպիտակեցումը դեռ ծայրահեղ չէ, կարելի է պայքարի այս մեթոդներից մեկը փորձել․

  • Զգուշությամբ սպիտակ մազը կտրել հենց արմատի մոտից,
  • Անհնազանդ կամ պակաս ծածկող կարողություն ունեցող ներկանյութեր,
  • Մեջտեղից չբացվող կարճ սանրվածք։

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->