>

Բոլորիս կյանքում պատահում են ինչ-որ զուգադիպություններ։ Լինում է՝ մտածում ենք մի ընկերոջ մասին, ում տարիներով չենք տեսել, ու հանկարծ նա զանգում է մեզ հենց այդ պահին։ Լինում է՝ մեկ ուրիշի հետ նույն պահին ասում ենք միևնույն բանը։ Մեր կյանքը լի է փոքրիկ զուգադիպություններով, ու մենք առանձնապես ուշադրություն չենք դարձնում դրանց վրա։ Բայց կան նաև այնքան մեծ զուգադիպություններ, որ գրավում են նույնիսկ գիտնականների ուշադրությունը։ Պատմությունը լի է այդպիսի անբացատրելի ու առեղծվածային զուգադիպություններով։ Ահա 9 խելահեղ զուգադիպություններ, որ կզարմացնեն նաև Ձեզ։

Էդգար Ալան Պոն ու ժամանակի մեքենան

Էդգար Ալան Պոն կարծես այցելած լինի ապագա. նա գուշակել է այնպիսի իրադարձություններ, որ պատահել են 46 տարի անց։ «Պատմություն Արթուր Գորդոն Պիմի արկածների մասին» աշխատության մեջ նա նկարագրել է սուզվող նավ, որի 4 նավաստիները փրկվում են։ Սովից չմեռնելու համար նավաստիներն ուտում են մի սպասավոր տղայի՝ Ռիչարդ Պարկեր անունով։ Պոն ասել է, որ պատմությունը հիմնված է իրական պատմության վրա, բայց նման ոչ մի դեպք այդ տարիներին չի եղել, մինչդեռ 46 տարի անց մի նավ է սուզվել, ու 4 նավաստիներն արել են նույնը, ինչ նկարագրված է Պոյի գրքում. նրանք կերել են սպասավոր տղայի։ Կարո՞ղ եք գուշակել տղայի անունը։ Այո՛, այո՛, նրա անունը եղել է Ռիչարդ Պարկեր։




Քոչարյանի զոհերը

Քեթերին Էդդոուեսի ու Մերի Քելլիի մահերը


1888 թվականի սեպտեմբերի մի մութ գիշեր Քեթերին Էդդոուեսին հարբած գտան Լոնդոնի փողոցներում։ Նրան ձերբակալեցին ու ազատ արձակեցին որոշ ժամանակ անց։ Կինը չէր ուզում հայտնել իրական անունը, այդ պատճառով էլ ներկայացավ որպես Մերի Քելլի։ Այդ նույն գիշեր Ջեք մարդասպանը սպանում է Քեթերինին ու անցնում հաջորդ զոհին՝ Մերի Քելլի անունով։





Փրկվածը

Դժվար է այս տղամարդուն հաջողակ անվանել, որովհետև նա ականատես է եղել 2 ահաբեկչական գործողությունների, բայց երկուսից էլ դուրս է պրծել։ Անցած տարի Մաթյուն ներկա է եղել Փարիզի Բատակլան թատրոնում ու ձևացրել է, թե մահացած է։ Բանն այն է, որ այս մարդը ներկա է եղել նաև 14 տարի տեղի ունեցած 9/11-ի ահաբեկչությանը ու նորից բախտի հաջողությամբ փրկվել է։

Մահեր Հուվերի ամբարտակում

Հուվերի ամբարտակն ընդհանուր առմամբ 112 մարդու կյանք է խլել, բայց ամենատարօրինակ պատահարներն ամենաառաջինն ու վերջինն էին․ Ջորջ Թիրնին առաջին մարդն է, որ մահացել է Հուվերի ամբարտակում։ Նա խեղդվել է Կոլորադո գետում։ Դա տեղի է ունեցել 1922 թվականի դեկտեմբերի 20-ին։ Բանն այն է, որ այս մարդու որդին՝ Պատրիկ Թիրնին, դարձել է ամբարտակում մահացած վերջին մարդը։ Նա մահացել է 15 տարի անց նույն օրը՝ դեկտեմբերի 20-ին։


Մարկ Տվենն ու իր մահը

Աշխարհահռչակ գրողը գուշակել է իր մահվան օրը։ Մարկ Տվենն աշխարհ է եկել Հալլեյ գիսաստղի հետ, որը հայտնվում է 76 տարին մեկ անգամ։ Գրողը գիտեր, որ մահանալու է այն օրը, երբ աստղը կրկին կհայտնվի երկնքում։ 1909 թվականի նա ասել է. «Ես աշխարհ եմ եկել Հալլեյ գիսաստղի հետ 1835 թվականին։ Նա նորից գալու է մյուս տարի. ես սպասում եմ նրան, որ գնամ նրա հետ»։ Հենց այդպես էլ եղավ։

Ռեինկարնացիայի ապացո՞ւյց



Երբ երկու մարդիկ բացարձակապես նման են լինում, դա արդեն իսկ հետաքրքրում ու զարմացնում է մեզ։ Էնցո Ֆերրարին՝ հայտնի «Ferrari» ընկերության հիմնադիրն ու սեփականատերը, մահացել է 1988 թվականի օգոստոսի 14-ին։ Ընդամենը մի քանի ամիս անց ծնվել է հայտնի ֆուտբոլիստ Մեզութ Օզիլը։ Հիմա եկեք նայենք նրանց նկարներն ու փորձենք տարբերություններ գտնել։ Այս մարդիկ ապշեցնող նմանություն ունեն։

Նա խուսափել է միանգամից երկու ինքնաթիռի պատահարներից

Հոլանդացի հեծանվորդ Մաարթեն դը Ջոնգն իսկապես հաջողակ մարդ է։ Կա՛մ նրան հզոր ուժեր են հսկում, կա՛մ էլ նա ունի իսկապես լավ զարգացած ինտուիցիա։ Հիշո՞ւմ եք Մալայզիայի կորած ինքնաթիռը։ Նա պետք է լիներ այդ ինքնաթիռում, սակայն որոշել է փոխել թռիչքի ժամն ու մեկնել ավելի շուտ։ Նա պետք է լիներ նաև Մալայզիայի մեկ այլ ինքնաթիռում, որը 2014 թվականին խոցել են Ուկրաինայի տարածքում։ Այս անգամ էլ նա որոշել էր մեկնել ավելի էժան թռիչքով։

Սիմփսոնները գուշակել են Թրամփի նախագահությունը

Ինչպե՞ս կարող էին նրանք իմանալ այս մասին 2000 թվականին։ Սիմփսոններն անհավատալի մանրամասնությամբ են գուշակել Թրամփի նախագահությունը։

Տիտանիկի խորտակումը

Մորգան Ռոբերթսոնը 1989 թվականի իր գրքում նկարագրել է մի սուզվող նավ՝ Տիտան անունով, որը համարվում էր անխորտակելի։ Տիտանը բախվում է սառցաբեկորի ու խորտակվում Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում։ Նա գիրքը գրել է Տիտանիկի ողբերգական դեպքից 14 տարի առաջ։

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->