>


Կորեկը շատ արդյունավետ միջոց է երիկամները բուժելու համար:

Այն դուրս է բերում քարն ու ավազը երիկամներից ու միզապարկից, բուժում է միզապարկի բորբոքումը (ցիստիտ), օգնում կանացի հիվանդությունների ժամանակ:




Քոչարյանի զոհերը

Գոյություն ունեն կորեկով երիկամների բուժման հին, մի քիչ մոռացված եղանակներ, որոնք կարելի գործածել նաև այսօր:


Mkb-net.ru կայքը ներկայացնում է մի շարք ժողովրդական բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ձեզ ազատվել երիկամների ու միզասեռական համակարգի խնդիրներից:





1. Մեկ բաժակ կորեկը լվանալ տաք ջրով, լցնել 3 լիտր տարողությամբ տարրայի մեջ և ավելացնել տաք ջուր: Այնուհետև թրմել սենյակային ջերմաստիճանում՝ ծածկելով որևէ տաք կտորով: Հաջորդ օրը ջրի մեջ կնկատվի սպիտակ զանգված, որն էլ կլինի բուժման համար անհրաժեշտ նյութը:

Հեղուկը կարելի է խմել որքան ցանկանաք և երբ ցանկանաք: Վերջանալու դեպքում կարելի է կորեկի վրա կրկին լցնել եռացրած ջուր և թողնել թրմվի: Այսպես կորեկը կարելի է օգտագործել մինչև նկատվի, որ համը փոխվել է. այդ դեպքում անհրաժեշտ է վերցնել նոր կորեկ:

2. Երիկամների, միզածորանի և միզապարկի բորբոքումների դեպքում նույնպես կարելի դիմել կորեկի օգնությանը: Անհրաժեշտ է 3 լիտր տարողությամբ տարրան կիսով չափ լցնել կորեկով, իսկ մնացածը՝ եռման ջրով, ծածկել և մեկ օր թրմել: Քամել և ստացված հեղուկը խմել օրվա ընթացքում առանց սահմանափակումների: Բուժման կուրսի տևողությունն է մեկ շաբաթ:

Մնացած կորեկը կարելի է դեն չնետել, այլ շիլա պատրաստել, իսկ ամենօրյա օգտագործման եփուկը պատրաստել նոր կորեկով:


3. Գոյություն ունի միզասեռական համակարգի բորբոքումների բուժման համար նախատեսված ևս մի բաղադրատոմս: Անհրաժեշտ է մեկ բաժակ կորեկը մաքրել և լավ լվանալ սառը ջրով: Լցնել կորեկը 3 լիտր տարողությամբ տարրայի մեջ, վրան ավելացնել 2 բաժակ եռման ջուր և 3 րոպե թափահարել: Ստացված սպիտակ զանգվածը կարելի է խմել առանց սահմանափակումների:

4. Երիկամների և միզապարկի բորբոքման դեպքում կօգնի այս ժողովրդական բաղադրատոմսը: Անհրաժեշտ է 2 ճաշի գդալ կորեկը լվանալ, վրան ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր, դնել կրակին և խառնել մինչև եռալը: Այնուհետև մեկ րոպե թրմել, քամել և օգտագործել հետևյալ կերպ.



1-ին օրը` յուրաքանչյուր ժամը մեկ անգամ 1 ճաշի գդալ,
2-րդ օրը` յուրաքանչյուր ժամը մեկ անգամ 3 ճաշի գդալ,
3-7-րդ օրերին` օրը 3 անգամ, ուտելուց առաջ` ½ բաժակ:
Բացի կորեկի եփուկից, անհրաժեշտ է նաև երիկամների համար ընդունել միզամուղ դեղաբույսեր: Կարելի է 1 ճաշի գդալ հապալասի տերևներին ավելացնել մեկ բաժակ եռացրած ջուր և 5 րոպե եփել թույլ կրակի վրա: Սառելուց հետո քամել և ամբողջը խմել օրվա ընթացքում փոքրիկ կումերով:

5. Կորեկի և լոռամրգի շիլայի օգնությամբ նույնպես կարելի է մաքրել երիկամները: Այս միջոցը ոչ միայն մաքրում է երիկամները, այլ նաև նպաստում է ճնշման կարգավորմանն ու ոսկորների ամրությանը:

Անհրաժեշտ է կորեկը դնել քիչ քանակությամբ ջրի մեջ, ծածկել մառլյայով և սպասել մինչ ծիլերի հայտնվելը (դա կարող է տևել 1-2 օր): Այնուհետև ծլած հատիկները լվանալ, չորացնել և դրանցով շիլա պատրաստել (պարզապես ջրով եփել): Շիլան պետք է ուտել առանց յուղի, աղի կամ շաքարավազի՝ ավելացնելով լոռամիրգ:

Այս ուտեստը կօգնի մաքրել երիկամները քարերից, ավազից, լորձից, կբուժի բորբոքումներն ու կվերականգնի երիկամների ու միզասեռական համակարգի օրգանների հյուսվածքները:

Լոռամիրգը նաև շատ հարուստ է երիկամներին անհրաժեշտ բազմաթիվ միկրոտարրերով, ուստի այս շիլան կարելի է ուտել նաև զուտ կանխարգելման նպատակներով:

Հավելենք, որ երիկամները կորեկով բուժելը հիանալի միջոց է երիկամների առողջ ու հանգիստ աշխատանքը ապահովելու և հիվանդությունները կախելու համար:

Сообщение Կորեկով երիկամների բուժման լավագույն բաղադրատոմսերը появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->