>

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է սիրված դերասան Գևոն։

loading...



ՀՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ Դոդոզյանը շատ պլաստիկ դերասան էր.«Բոլոր այն տաղանդները, որոնք դերասանին անհրաժեշտ են, Աստված իրեն տվել էր։ Պլաստիկա ուներ, շատ արտահայտիչ մարմին, կարողանում էր մեծից մինչև փոքր բոլոր դերերն այնպիսի նրբությամբ և ճկունությամբ խաղալ, որ ուղղակի վարակում էր հանդիսատեսին, որ վերջիններս գնան այն մտքի հետևից, որն ինքը ցանկանում էր փոխանցել»։





Էլբակյանը նշեց, որ Գևորգ Դոդոզյանը եղել է իր ուսանողը.«Նա շատ բարի ու ազնիվ տղա էր, լավ դերասան։ Եվ այսօր անժամանակ հեռացավ մեզանից։ Դոդոզյանը շատ դերեր է խաղացել։ Իմ բեմադրմամբ խաղացել է «Արտուրո Ուիի կարիերան», որտեղ նա գլխավոր հերոսին էր մարմնավորում։ Շատ նուրբ էր խաղում այդ դերը՝ ճկուն դերասանի վարպետությամբ, «Հարսնացուն հյուսիսից», «Մեծապատիվ մուրացկանները», բոլոր դերերում էլ նա  հիանալի էր ներկայանում»։


Նկատառմանը, որ Դոդոզյանը հայտնի էր նաև իր հումորային սկետչերով, արդյոք իրական կյանքում նա նույնպես ուրախ, հումորասեր մարդ էր, և սիրում էր իրական կյանքում էր իր սկետչերի նման ընկերներ հետ հավաքվել, ուտել-խմել, Էլբակյանն ասաց.«Գևորգն ընկերասեր էր շատ, իրական կյանքում էր շատ սրամիտ էր, իր հետ նույն շրջապատում լինելը շատ հաճելի էր։ Սիրում էր ընկերներով հավաքվել, միշտ թամադայի կարգավիճակում էր»։

Հարցին՝ վերջին անգամ ե՞րբ է տեսել Գևորգ Դոդոզյանին, արդյոք այդ ժամանակ արդեն հիվանդ էր.«Վերջին ներկայացման ժամանակ, երբ խաղում էինք «Հարսանցուն հյուսիսից», այդ ժամանակ արդեն մի քիչ լավ չէր զգում իրեն, բայց մտքներովս չէր անցնում, որ այդպես հիվանդ կլիներ։ Հետո կորոնավիրուսի պատճառով թատրոնը փակվեց, դրանից հետո չենք հանդիպել»,-եզրափակեց դերասանը։



Սիրված դերասան Գևոի մահից հետո մի շարք դերասաններ, ընկերներ և երկրպագուներ ֆեյսբուքյան իրենց էջերում նկարներ էին հրապարակում դերասանի հետ և գրառումներ անում նրա մահվան կապակցությամբ։

Ախպորդ պետք ա մորթենք, որ մեզ ծանոթացրեց. Գևոի սիրված սկետչերը

Ախպորդ պետք ա մորթենք, որ մեզ ծանոթացրեց. Գևոի սիրված սկետչերը

Опубликовано armdaily.am Пятница, 26 июня 2020 г.

Сообщение Սիրում էր ընկերներով հավաքվել, միշտ թամադայի կարգավիճակում էր․․․ընկերները՝ Գևոյի մասին появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin