>

Դերասան Գրիգոր Դանիելյանն ու երգչուհի Հռիփսիմե Ելինյանն իրենց որդինների՝ Ալբերտոյի և Ռոբերտոյի հետ այս օրերին վայելում են հանգիստը Եգիպտոսում, որտեղ կհանգստանան 11 օր։

Հռիփսիմեն Tert.am Life–ին է տրամադրել ընտանեկան հանգստի լուսանկարներն ու պատմել, որ Եգիպտոսում իրենց հետ են նաև իր ծնողներն ու քրոջ ընտանիքը։

«Արդեն 10 տարի է` համատեղ ենք կազմկերպում հանգիստը։ Ռոբերտոն էլ շատ կապված է պապայիս հետ, իրեն հանգիստ չի տալիս, ամենուր նրա հետ է»,– ասաց երգչուհին, ապա նկատեց, որ թեև որդին փոքր է` մեկուկես տարեկան, սակայն հանգիստը չի բարդացնում։




Քոչարյանի զոհերը





«Ռոբերտոս շատ լավ ճուտիկ է։ Երկրորդ անգամ է մեզ հետ գալիս ծով ու շատ լավ է զգում իրեն, շատ է սիրում ջուրը և շատ խելոք է։ Էստեղ էլ հրաշք եղանակ է։ Հատուկ ենք ընտրել Եգիպտոսը, որպեսզի ցուրտ չլինի։ Բացի այդ, Կարմիր ծովը շատ օգտակար է։ Այն հրաշք է իր ծովային ընդերքով»,– ընդգծեց Հռիփսիմեն։

Թեև երգչուհին ասաց, որ փոքրիկն իրեն լավ է դրսևորում և խնդիրներ չի ստեղծում, այդուհանդերձ կատեց, որ երեխաների հետ ակտիվ հանգիստ կազմակերպելն ավելի բարդ է, ուստի, ծովային հանգստի ակտիվ տարբերակներից օգտվում են միայն տղամարդիկ։

Ամուսինները Եգիպտոսում հանդիպել են նաև հումորիստներ Գարիկ Պապոյանին և Ռոբերտ Մարտիրոսյանին, որոնք ևս իրենց ընտանիքների հետ այս օրերին հանգիստանում էին Շարմ էլ Շեյխում։ «Պարզվեց իրենք էլ են նույն հյուրանոցն ընտրել»,– ասաց երգչուհին ու նկատեց, որ բոլորով շատ ուրախ ժամանակ են անցկացրել, եթե այդքան հումորով մարդ հավաքվում է մի տեղում, այլ կերպ լինել չի կարող։ Գարիկն ու Ռոբն իրենց ընտանիքների հետ երեկ արդեն վերադարձել են, իսկ Հռիփսիմեն ու Գրիգորը Եգիպտոսում կանցկացնեն ևս մի քանի օր։




Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->