Արարատում նորակոչիկների տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել (ֆոտո) — ingablog

Արարատի մարզում ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 25-ին ժամը 19։00-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 91 կմ հատվածում Զանգակատուն գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen մակնիշի 200 TT 12 համարանիշի եւ Opel մակնիշի 35 GL 750 համարանիշի ավտոմեքենաները։


Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:


Վթարի հետեւանքով 4 տուժած տեղափոխվել է Արարատի եւ Եղեգնաձորի բժշկական կենտրոններ։


Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։


Աղբյուրի տեղեկություններով՝ Volkswagen-ը մեկնում էր Արցախ, իսկ ուղեւորները զինվորական ծառայության մեկնող նորակոչիկներ էին: Ըստ տեղեկությունների՝ վիրավորներից 2-ը նորակոչիկներ են։


 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin