>

Ինչպես արդեն հայտնի է, Երևանի քաղաքապետի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների շարքում կա նաև Հայկ Մարությանը։

Հայկը լինելով ակտիվ թե իրեն հարազատ մշակութային ոլորտում և թե քաղաքական դաշտում, մշտապես եղել է ժողովրդի և իր գործընկերների ուշադրության կենտրոնում և մեծ հարգանք վայելել, ինչպես հասարակության, այնպես էլ մշակութային ոլորտի գործիչների կողմից։

Հայկ Մարությանի քաղաքապետ դառնալու շուրջ, դեռևս ոչ մի արձագանք չի եղել իր գործընկերների կողմից։




Քոչարյանի զոհերը

Սա, իհարկե, պայմանավորված է մի շարք հանգամանքներով, բայց այդուամենայնիվ հանրությանը հետաքրքրում է թե ինչպիսին է վերաբերմունքը հատկապես նրանց մոտ։





Այստեղ առավել հետաքրքրական է երկու անուն։

Հրանտ Թոխատյանը ներկայումս ակտիվորեն հանդես է գալիս կինոյում և թատերական ներկայացումներում՝ համագործակցելով հայ, ռուս, ինչպես նաև օտարերկրացի ռեժիսորների, պրոդյուսերների, թատերական գործիչների և կինոընկերությունների հետ:

Թոխատյանը բուռն գործունեություն է ծավալում ոչ միայն հայրենիքում, այլև Ռուսաստանում:


Զուգահեռաբար դերասանը մասնակցում է նաև բարեգործական և հայրենանվեր նախագծերին, որոնց թվում են 《Նվիրի’ր կյանք》բարեգործական հիմնադրամի լայնածավալ ակցիան, 《Հայաստան》 համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա մարաթոնը, ինչպես նաև Հայկ Մարությանի և Վազգեն Ասատրյանի հետ միասին նախաձեռնած ճանապարհաշինական աշխատանքները Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք սահմանամերձ գյուղում և այլն:

Հրանտ Թոխատյանը ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական կյանքին, Երևանի շենք-շինությունների պահպանությանն ուղղված նախաձեռնության անդամ է:



Հիշեցնենք, որ Թոխատյանը ժամանակին Երևանի ավագանու կազմի մեջ էր և պակաս գործ չարեց մայրաքաղաքի բարելավման համար։

Բացի այդ, Հրանտ Թոխատյանը վերջին շրջանում հաճախ է մեկնաբանել քաղաքական տարբեր իրավիճակների հարցեր և ակտիվ մասնակցություն ունեցել  գրեթե բոլոր ցույցերին և իր ընդվզման, անհանգստության կոչն արել։

Թոխատյանի լռությունը, թերևս, պայմանավորված էր Մարությանի քաղաքապետի թեկնածության հաստատմանը։ Այսօր արդեն, երբ պաշտոնապես հայտնի է այդ մասին, Թոխատյանը հնարավոր է ասի իր խոսքն ու կարծիը՝ Հայկ Մարությանի ենթադրելի քաղաքապետ լինլու իր դիրքորոշման մասին, քանզի Թոխատյանի խոսքն, իսկապես կարևոր է՝ հաշվի առնելով վերջինիս կշիռը մշակութային ոլորտում, և ունեցած հարուստ փորձը՝ քաղաքական դաշտում։

Մկրտիչ Արզումանյանի պարագայում մի փոքր այլ է։ Թերս, հասարակության մի մասը սպասում է Մկոյի արձագանքին, սակայն վաղուց արդեն հայտնի փաստ է, դերասանների ճանապարհները հատված են, ու ակընկալել, որ Մկոն որևէ կերպ անդրադարձ կանի Մարությանի քաղաքապետ լինելու հանգամանքին, առնվազն իրատեսական չէ։

Աղբյուր՝ Info24.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->