>

Բարև՛ բոլորին: Ես այլևս չեմ կարողանում․․․

Ես չեմ համարում ինձ վատ հարս, բոլորովին, ընդհակառակը, սկեսուրս գովաբանում է ինձ, միշտ շնորհակալություն հայտնում բարդ իրավիճակում ցուցաբերած աջակցության համար: Դե, էլ ինչպե՞ս: Ես ծնողներ չունեմ, ինձ համար այս աշխարհում միակ մտերիմ մարդը նա է… բայց իմ բարկությունը սահմաններ չունի: Իհա՛րկե, ես հասկանում եմ, որ 61 տարեկան է, կյանքը չի ստացվել, ստիպված էր բնակության վայրից տեղափոխվել, որտեղ ուներ <<սիրելի>> հավեր և կովեր… բայց ի՞նչ կարող էր անել:

Նրա աչքերին ամեն օր արցունքներ կան, կարծես՝ ըստ ժամանակացույցի: Առավոտ է: Ես նախաճաշ եմ պատրաստում նրա և որդուս  համար: Դանյան այնպիսի երեխա է, որ երկար ժամանակ չի արթնանում, չի կարողանում քնկոտ վիճակից դուրս գալ, (ովքեր ունեն 2-3 տարեկան փոքր երեխա, նրանք ինձ կհասկանան), այնպես որ մեկ ժամ  ես նրան չեմ դիպչում,  պարզապես խոհանոցում հանգիստ շիլա եմ  եփում, ինչ-որ բան թխում, սեղան բացում:




Քոչարյանի զոհերը


Ժամը 8:30-ն է, ես գազօջախի վրա մանրաձավարով շիլա եմ պատրաստում, երեխաս գիշերազգեստով հանգիստ նստած է բազմոցին, մուլտֆիլմ է նայում… Ինձ հաճույք է պատճառում հանգիստ առավոտը… Տեսնում եմ, սկեսուրս հավաքում է բազմոցները, ծալում անկողնային սպիտակեղենը: Նա  երկու ձեռքերով գրկեց երեխային, տարավ մի կողմ՝ նրա տակից սավանը վերցնելու համար, և այդ ժամանակ Դանյան…





Նա վազեց ինձ մոտ, սկսեց լաց  լինել, գոռալ: Ես հանգստացնում էի որդուս՝ ասելով, որ քեզ մատով չեն կպել, իսկ դու առավոտից հիստերիա ես բարձրացրել, և հանկարծ սկեսուրս սկսեց.

– Է՜, ես ոչ ոքի պետք չեմ, որքա՜ն թշվառ եմ, անգամ թոռնիկս է այդպես արձագանքում:

Թո՜ւ: Վերջ: Առավոտս փչացավ: Եվ ամեն ինչ այդքան լավ էր  սկսվել:

Մեկ այլ իրավիճակ: Երբ երեխաս ծնվեց, ես երկար ժամանակ ամուսնուս հարմարեցնում էի տան նոր կանոններին: Օրինակ՝ եթե ես երեխային  օրորում եմ, պետք է բացարձակ լռություն պահպանել: Հիմա ստիպված ենք դա սովորեցնել սկեսրոջս, բայց առայժմ ամեն ինչ ապարդյուն է: Կեսօրվա քունը… Քնեցնում եմ երեխային: Հանկարծ հնչում է սկեսրոջս հեռախոսի զանգը: Երեխան, որ արդեն քնել էր, ցնցվում է և վախեցած բացում աչքերը: Իսկ նա դանդաղ սկսում է հեռախոսը որոնել: Ամուսինս հասկանում է, որ ես նյարդայնանում եմ, քանի որ ստիպված եմ ևս մի 40 րոպե օրորել որդուս, բայց ես էլ եմ ուզում հանգստանալ: Սկեսուրս սկսում է բարձրաձայն զրուցել հեռախոսով և թքած ունի, որ ես քնեցնեմ եմ նրան: Ո՛չ, դե, կարող է դուրս գալ, փողոցում -40 աստիճան չէ, մենք գյուղում ենք ապրում, կարող է  բակ դուրս  գալ, բայց ոչ: Նա ավարտեց խոսակցությունը, ես լսում եմ, թե ինչպես է ամուսինս նուրբ դիտողություն անում.


-Մայրի՛կ, Օլյան Դանյային քնեցնում  է, մի քիչ կամաց, լա՞վ:

Սկեսուրս սկսում է վրդովվել… Գնում է խոհանոց: Ես լսում եմ, սկսում է հեկեկալ: Ամուսինս գնում է խոհանոց.

-Մայրի՛կ, ի՞նչ է եղել:



— Ես այստեղ ավելորդ եմ, բոլորին անհանգստացնում եմ, կարո՞ղ եմ ես հետ գնալ:

-Ո՛չ, ինչի՞ մասին ես  խոսում: Ո՞ւր ես գնում, այնտեղ արդեն տունը  պատրաստել  են վաճառքի:

-Ես ոչ ոքի պետք չեմ  ծերության հասակում…

Եվ ամեն ինչ նորից է սկսվում: Գանգատներ  այն մասին, թե որքան դժբախտ է ինքը,  ոչ ոքի պետք չէ… Ո՛չ, դե, կերակրում ենք, խմեցնում, հյուր տանում, հեռուստացույցով միացնում միայն նրա սիրած ալիքները… Ուրիշ ի՞նչ է պետք: Ո՛չ, պետք է օրերով ու գիշերներով նվնվա…

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հետ են: Ես պատմում եմ գյուղում մեր նոր կյանքի մասին: Սկեսուրս վերջերս տեղափոխվեց մեզ մոտ: Հիմա մենք  չորսով  ենք: Ես սովորում եմ հարաբերություններ հաստատել ամուսնուս մոր հետ: Միայն թե իրականությունն է` իր բոլոր հետևանքներով…

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-Ն

Сообщение Ինձ զայրացնում է այն, որ սկեսուրս անընդհատ լաց է լինում появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->