>

Lragir.am-ը գրում է՝

Հայկական ԶԼՄ-ներում տարածված տեղեկության համաձայն, տարեվերջին լրանում է Ռուսաստանի հետ գազային պայմանագրի ժամկետը, եւ գազի գինը բարձրանալու է: Հրապարակ թերթը գրում է, որ Մոսկվան ոչ միայն չի վստահում Հայաստանի նոր իշխանությանը, այլեւ դժգոհ է որոշ հարցերում: Թերթը ռուս փորձագետին հղում անելով զգուշացնում է՝ թող Հայաստանում չմոռանան Վրաստանի իրադարձությունները, որին Արեւմուտքն առանձնապես չի օգնում: Բացի այդ, Վրաստանը մնացել է առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի, իսկ երկրի փաստացի ղեկավար Իվանիշվիլին Գազպրոմի 6 տոկոս բաժնեմաս ունի, ասել է այդ փորձագետը:




Քոչարյանի զոհերը

Հայաստանում ռուսական գազի գինը թերեւս ամենակեղտոտ դրվագներից մեկն է հայ-ռուսական հարաբերություններում: Չնայած Իրանի հարեւանությանը, Հայաստանը գազ է գնում Ռուսաստանից: Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ Հայաստանը գնի բացառապես ռուսական գազ: Դա քաղաքական հարց է՝ գազը Ռուսաստանի համար համարվում է աշխարհքաղաքական լծակ եւ գործիք:





Որպեսզի Հայաստանը չգայթակղվի իրանական գազով, Մոսկվան ու Հայաստանի նախորդ վարչակարգերը հետաքրքիր սխեմա են մտածել. Ռուսաստանն իջեցնում է գազի գինը Հայաստանի սահմանին մինչեւ անբնական մակարդակ (ներկայում 150 դոլար 1000 խմ դիմաց), սակայն փոխհատուցում է սահմանից այս կողմ գնի հաշվին, որը Գազպրոմ Արմենիայի առաջարկով սահմանում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:


Հայ սպառողի համար միեւնույն է, թե որքանով է Հայաստանը գազ գնում սահմանին եւ որքան է Գազպրոմ Արմենիայի մարժան, սպառողը վճարում է գրեթե երկու անգամ թանկ: Սահմանին 150 դոլար գինը Հայաստանի համար չէ, այլ Իրանի: Այն սահմանվել է, որպեսզի ամեն անգամ ասեն, որ ռուսական գազն ավելի էժան է իրանականից: Եվ որ Ռուսաստանը սիրում է հայերին առանձնահատուկ սիրով:

Հայաստանի նոր կառավարությունն ուսումնասիրում է գազի գնագոյացումը եւ մարժայի մեծությունը: Արդեն բացահայտումներ են արվում, որ գազի «կորուստները», որոնք ներառված են գնի մեջ, այնքան էլ կորուստ չեն: Օրինակ, բացահայտվել են մի շարք գազալցակայաններ, որոնք ցույց չեն տալիս գազի իրացման իրական ծավալները: Դրանց թվում է նաեւ Գազպրոմ Արմենիայի գազալցակայանը:



Հայաստանի ՀԾԿՀ-ն կարող է որոշում կայացնել Գազպրոմ Արմենիայի մարժայի կապակցությամբ եւ հաստատել ավելի նվազ մարժա: Իր եկամուտները պահելու համար Ռուսաստանը պետք է բարձրացնի գազի գինը սահմանին մինչեւ «բնական մակարդակ»: Եվ դա պետք չէ բացատրել Մոսկվայի դժգոհությամբ եւ վախեցնել Վրաստանով:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->