>

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում

լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԱԱԾ գործողություններին՝ նշելով, որ իրեն հետևում են։

«Քայլում եմ, իրենք հետևս են, մտնում եմ գեղեցկության սրահ, իրենք ինձ ուղեկցում են։

loading...


Անկեղծ ասած՝ էն օրը խանութում կանացի պարագա էի նայում, ուզում էի շրջվեի հարցնեի՝ լա՞վ է, հավանո՞ւմ եք։






Անլրջացրել են ամեն ինչ այս աստիճանի։

Մի քրքրեք իմ Ֆեյսբուքը, Սիգնալը, այլ կապերը, ոչ մեկի հետ ես այդ միջոցներով չեմ խոսում, իզուր այդքան ռեսուրս իմ վրա մի ծախսեք։

Ընկած մարդիկ են ման գալիս, ովքեր ցուցմունք կտան, որ 2017 թվի ընտրությունների ժամանակ մեզնից ինչ-որ մեկը ինչ-որ կերպ շահագրգռել է որևէ ՀՀ քաղաքացու՝ ընտակաշառք տալով։


ԱԱԾ-ն նաև իմ մասով է հնագիտական պեղումներով զբաղված»,- ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը ԱԱԾ-ին կոչ արեց մեծացնել շրջանակը և ստուգումներ իրականացնել նաև 2007,

2012 ընտրությունների մասով, որոնց նույնպես ինքը մասնակցել է։

«Եթե դուք այս մոլորակի վրա կգտնեք գեթ մեկ հոմո սափիենս, ով կկանգնի ու փաստարկված կասի,



որ Նաիրա Զոհրաբյանը որևէ մեկին գումար է տվել կամ խոստացել է, կամ բամբաներկա է տվել, կամ պեպսի կոլա ու լահմաջու է տվել ու ասել՝

կարող ես ձայն կբերես ինձ կամ իմ կուսկացությանը, ես պատարստ եմ ընդունել, որ դուք ճիշտ էիք, ես սխալ։

Չի կարող այս երկրագնդի վրա լինել մեկ արարած, ով կարող է ասել, որ ես ձայն եմ ակնկալել ու դրա դիմաց ինչ-որ բան եմ տվել։

Իմ համար նվաստացուցիչ կլիներ, եթե ինձ, ում ուզեք-չուզեք, ես համարվում եմ Հայաստանի լավագույն քաղաքական գործիչներից մեկը,

ինչ-որ մեկը ձայն տար գումարի կամ պեպսի կոլայի դիմաց»,- ասաց նա։

Сообщение Խանութում կանացի պարագա էի նայում, ուզում էի շրջվեի, հարցնեի՝ լա՞վ է, հավանո՞ւմ եք․ Նաիրա Զոհրաբյանը մանրամասներ է հայտնում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin