>

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այսօր իր մայրիկի հետ լուսանկար է հրապարակել ու գրել․

«Հինգ ամսվա ընդմիջումից հետո մայրիկիս եմ հանդիպել»։




Քոչարյանի զոհերը





Աննա Հակոբյանի մայրիկը լուսանկարում կրում է սովորական բժշկական դիմակ, իսկ ինքը՝ Հակոբյանը, կրում է հատուկ պատրաստված սև դիմակ, որի վրա Corona գարեջրի շիշ է պատկերված ու կողքը անգլերեն գրած՝ VIRUS: Այսինքն՝ Coronavirus:


Այս նկարից ակնհայտ գովազդային արշավի տպավորություն է ստեղծվում, որ վարչապետի տիկնոջ մակարդակով գարեջուր են գովազդում՝ արտասահմանյան, ավելի ստույգ՝ մեքսիկական արտադրության գարեջուր։

Գոնե տեղական լիներ, էլի կմտածեինք՝ Աննա Հակոբյանը բարեգործական հիմունքներով հայկական արտադրանք է գովազդում, բայց այն, որ տիկին Հակոբյանը, զուտ բառախաղ անելով, փաստացի մեքսիկական գարեջուր է գովազդում, առնվազն տարօրինակ է։



Հետաքրքիր է՝ անվճա՞ր է դա անում, բարեգործական հիմունքներո՞վ, միամտաբա՞ր, թե՞ ինչ-որ բանի դիմաց։

Նյութի աղբյուր՝ hraparak.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->