>

Իրերն իրենց անուններով կոչենք, մենք ունենք սահմանադրության բռնաբար: Այս մասին այսօր`հունիսի 29-ին լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը` խոսելով Սահմանադրական դատարանում տեղի ոնեցող փոփոխությունների մասին:

«Նիկոլ Փաշինյանն արդեն որերորդ անգամն է Սահմանադրությունն ուղղակի բռնաբարում է, բայց քանի որ իր տեսակով համաձայն չի լինելու միայնակ դատվելուն, նա փորձում է գտնել իր հանցակիցներին եւ մարդկանց դարձնում է հանցակից»,-ասաց նա:




Քոչարյանի զոհերը

Ըստ Շիրինյանի` Փաշինյանն արդեն 2 տարվա ընթացքում քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ է խախտել, որպեսզի կարողանա հասնել այն բոլոր նպատակներին, ինչին ձգտում է. «Նրա կրիտիկական օրերն սկսվում են, երբ նախագահ Քոչարյանին որեւէ դատավոր համարձակվում է կալանքից ազատել»,- ասաց Շիրինյանը:






Ըստ նրա` այսօրվա խորհրդարանը դարձել է մանկուրտների Ազգային ժողով` այսինքն հոգով ստրուկներ, որոնք պատրաստ են կատարել իրենց ղեկավարի հանձնարարականները եւ չունեն հիշողություն. «Եվ ահա 89 մանկուրտ` գիտակցելով հետեւանքները, գնացին այդ քայլին եւ մի քանի ժամվա ընթացքում ընդունեցին սահմանադրական փոփոխություններ»:

Վերջինս նշեց, որ ավելորդ է համարում կրկին խոսել այդ գործընթացում բազմաթիվ խախտումների մասին, ինչի վերաբերյալ անընդհատ խոսվում է.

«Դրանից հետո ԲՀԿ-ն հանդես է գալիս ՍԴ դիմելու նախաձեռնությամբ, որ որոշվի սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցը: Բայց այստեղ այս ամենին միացավ «Լուսավոր Հայաստանը» խմբակցության ղեկավար, լոռեցմի միամիտ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ եւ փորձեց շահարկել: Ասում է՝ այ, որ ՍԴ-ն հուլիսի 7-ին լսելու է նախագահ Քոչարյանի դիմումը՝ 300.1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ, ապա մենք չենք ուզում մասնակիցը լինել ինչ-որ բաների:


Պետք է այստեղ խոսեմ այլ արժեքների մասին, նախագահ Քոչարյանն իր փաստաբանական թիմի հետ միասին հրաժարվեցին իրենց դիմումից, որը ներկայացվել էր Սահմանադրական դատարան 1 տարի առաջ: Այստեղ խոսքը մի մարդու մասին է, ով իր անձնական ազատությունը ստորադասեց պետական շահին:

Որեւէ մեկը չի կասկածում, որ նախագահ Քոչարյանը ազգային եւ պետական բացառիկ մտածողություն ունի, եւ նա ում համար ընտանիքում անցկացրած ամեն մի օրը մի հավերժություն է, անգամ այս պարագայում մարդը պատրաստ է իր ազատությունը զոհաբերել հանուն պետական կառույցների, որպեսզի այս մանկուրտները հասկանան եւ նորից չգնան այդ խախտմանը, գոնե հիմա կանգ առնեն»,- հայտարարեց Շիրինյանը:

Նրա խոսքով, դրանից հետո Էդմոն Մարուքյանը կրկին շահարկելով այդ թեման նշում է, որ ճիշտ է, Քոչարյանը դիմումը հետ է վերցրել, բայց առաջին ատյանի դատարանը նույնպես դիմել է ՍԴ, թող դատարանն էլ դիմումը հետ վերցնի, որից հետո ինքը կմիանա ԲՀԿ-ին եւ կդիմի ՍԴ:



Շիրինյանը դիմելով Էդմոն Մարուքյանին ասաց. «Ձեր դիմումն էլ ոչ մեկին պետք չէ, դրանք ձեզ հետ տարեք գերեզման, դուք արդեն փորել եք ձեր գերեզմանը: Ոչ մեկը չէր կասկածում, որ Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի անդրավարտիքի գրպանի ընդդիմությունն էր:
Նրանք շատ տաքուկ տեղավորվեցին Նիկոլ փաշինյանի ամորձիների մոտ եւ իրենց համար հով լռված են: Պատկերացրեք, պետության ղեկավարի նշաձողն ինչքան է իջեցվել, որ Էդմոն Մարուքյանը հավակնում է դառնալ երկրի ղեկավար, սակայն, էստեղ են ասել՝ ծոծրակդ կտեսնես, բայց այդպիսի իշխանություն չես տեսնի: Ժողովրդին այլեւս չեք կարող խաբել»,- նշեց Սայաթ Շիրինյանը:

Անդրադառնալով երկրի նախագահ Արմեն Սարգսյանին եւ վերջին օրերի նրա գորոծողություններին` Շիրինյանը նրան որակեց առ ոչինչ. «Նրան ասում են երկրի գլուխ,, բայց նա ամեն ինչի գլուխ կարող է լինել, բայց ոչ երկրի: Մենք չենք հասկանում նա ինչի համար է եկել, պաղպաղակ լպստելո՞ւ: Նիկոլի մարիոնետկան է դարձել:

Բարոյականից անբարոյականություն մեկ քայլ է, օրինապաշտ քաղաքացւց օրինախախտ մեկ քայլ է, կլասիկ պատգամավորից կլասիմ ВОЗ-ի տղա մեկ քայլ է: Այսօր մենք ունենք մի նախագահ, ով մի ժամանակ բողոքում էր իր լիազորությունների սահմանափակ լինելուց, բայց գիշերվա կեսին իր կոտրած ձեռքով ստորագրում է մի հրաման, որով սահմանափակում է իր լիազորությունները::

Հասկանո՞ւմ եք ինչ է կատարվում: Սա եւս մեկ անգամ հավաստում է, որ Արմեն Սարգսյանը սահմանված ժամկետում ՀՀ քաղաքացիություն չի ունեցել: Հիմա էս մարդը օտարերկրյա լրտես է, թե ով է, ես չգիտեմ: Ինքը վախենում է Նիկոլ Փաշինյանից:

Իրեն կարող են ասել՝ հլա ցույց տուր, որ ՀՀ քաղաքացի ես: Այ սրանից է վախենում, դրա համար Նիկոլ Փաշինյանը ոնց ուզում է, ականջից բռնում է պատերին է ծեփում, քթից բտռնած քարշ է տալիս»,- ասաց Շիրինյանը:

Сообщение Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի անդրավարտիքի գրպանի ընդդիմությունն է».Սայաթ Շիրինյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->