>

ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում

անդրադարձել է պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԿԸՀ դիմելու փաստին:




Քոչարյանի զոհերը

«Պարոն Մարուքյան ջան, առանց որևէ հեգնանքի եմ ասում, իմ իրավագիտության մագիստրոս ջան, ախր լավ էլի …





Եթե սա ճիշտ է, ապա առաջարկում եմ բոլորին հորդորեք ձևական դուրս գալ խմբակցությունից, կմնաք միայն Դուք, միանգամից մի 15 մանդատ կստանաք:

Եթե աշխատի, ԲՀԿ-ն էլ կարա անի, դե «Իմ քայլը» էդ դեպքում չի լինի մեծամասնություն,


ստիպված 87 հոգի դուրս կգան խմբակցությունից, լրացուցիչ 87 մանդատ կստանանք:

Մոտավոր հաշվարկով՝ 261 պատգամավոր կլինենք էս սցենարով»,- գրել է Գաբրիելյանը եւ հավելել.

«261՝ առաջին փուլով, հետո էլի դուրս կգան խմբակցությունից ու, բնականաբար, Ձեր այս սցենարով էլի պետք է համալրվեն»:



Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար

Էդմոն Մարուքյանը դիմել է ԿԸՀ՝ վերականգնելու ԱԺ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը:

Сообщение Պարոն Մարուքյան ջան, իմ իրավագիտության մագիստրոս ջան, ախր լավ, էլի. Իմ Քայլը պատգամավորի գրառումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->