>

Ինչպես արդեն հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 26-27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

ՀՀ կառավարության ղեկավարը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Իհարկե, ՀՀ և ՌԴ ղեկավարների և ոչ մի հանդիպում չի կարող անկարևոր, կամ պակաս կարևոր լինել, սակայն այստեղ ուշագրավը՝ Նիկոլ Փաշինյանի ֆակտորն է։




Քոչարյանի զոհերը

Վլադիմիր Պուտինն իր քաղաքական ողջ գործունեության ընթացքում աշխատել, համագործակցել է Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանության հետ,






հետևաբար իր, ոչ համարժեք վերաբերմունքի է արժանացրել նրանց։ Եվ այստեղ տարօրինակ ոչինչ չկա։

Պարզից էլ պարզ է, որ ժողովրդի հավատն ու աջակցությունն ունեցող երկրի ղեկավարին, առնվազն պետք է լուրջ վերաբերվել։

Փաշինյանի դեպքում, երբ ՌԴ ամենահայտնի ու կարևոր քաղաքներից մեկում, ուր ազդեցության իմաստով մեծամասնություն են կազմում հայերը, Պուտինն այդքան ընդունված ու հարգված չէ, ինպես իր կրտսեր գործընկերը։


Նույն իրավիճակն է Ռուսաստանի գրեթե բոլոր հայաշատ քաղաքներում։

Գաղտնիք չէ, որ տեղի հայերը մշտապես իրենց աջակցությունն են հայտնել իշխող ուժին՝ Պուտինի գլխավորությամբ, և շատերի համար նույն Պուտինը համարվել է մոլորակի ամենահզոր քաղաքական գործիչը։

Այսօր, սակայն, ամեն բան այլ է։ Համակրանքի սլաքը թեքվել է դեպի Փաշինյանը։



Այսօրվա և վաղվա հանդիպմուները ավելի քան հետաքրքրական են…

Թե` Պուտինը Փաշինյանից ինչ կպահանջի և ինչի դիմաց, դա, թերևս, կիմանանք մոտ օրերս, կամ այդպես էլ չենք իմանա։

Սակայն մի բան հստակ է․ ՌԴ նախագահը առավել քան երբևէ կարևոր է համարում Նիկոլ Փաշինյանի հետ իր հանդիպումը։

Դրան նպաստեց նաև այն հանգամանքը, որ ՌԴ երկարամյա ղեկավարը համոզվեց, որ Հայաստում իրականացված թավշյա հեղափոխությունը համաժողովրդկան բնույթ էր կրում,

իսկ վստահություն ու հավատն այդ հեղափոխության առաջնորդի հանդեպ՝ օրեցօր ավելանում է։

Աղբյուր՝ Newstime.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->