«Սայաթ Շիրինյանին փոխանցեք, որ իր ասածների համար իր պագոնների աստղերը պետք է պոկվեն և կախվեն երկու ականջներին»

Հաջորդ անգամ ԼՀԿ-ին հիշատակելիս Սայաթ Շիրինյանին փոխանցեք, որ արված հայտարարությունների համար իր պագոնների աստղերը պետք է պոկվեն և կախվեն երկու ականջներին և ճակատին՝ որպես վկայությունն այն բանի, որ ոչ տղամարդուն, ոչ էլ պաշտոնաթող սպային այդ արտահայտությունները պատիվ չեն բերում։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

loading...

Նա անդրադարձել էր ոստիկանության նախկին աշխատակից, գնդապետ Սայաթ Շիրինյանի հայտարարությանը:


Դրանում նա նշել էր, որ «Լուսավոր Հայաստանը» Նիկոլ Փաշինյանի անդրավարտիքի գրպանի ընդդիմություն է:

«Օրեր առաջ էլ էր համանման կերպ արտահայտվել, բայց համարել էինք, որ իր մտերիմները կհուշեն այդ պահվածքի և ուսադիրների անհամատեղելիության մասին, բայց ավաղ…»,- գրել է Խաժակյանը:



Նյութը պատրաստեց ingablog.ru-ն



loading...
.

Կորոնավիրուսի տարածման Հայաստանյան վիճակագրությանը կարող եք հետևել այս կայքում՝ ԱՅՍՏԵՂ

ինքնամեկուսացված քաղաքացիների  ՔԱՐՏԵԶ