>

«Հայկական ժամանակ»-ի լրագրողը Հատուկ քննչական ծառայության մոտից հայտնում է, որ այս պահին ՀՔԾ շենքին է մոտեցել փարոսիկներով մի մեքենա, որի մեջ անվտանգության աշխատակիցներ են:


Ենթադրվում է, որ նրանք ապահովում են Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունը: Մեքենան այս պահին կայանել է ՀՔԾ շենքի դիմաց:








Քոչարյանի զոհերը

Սպասվում է, որ շուտով ՀՔԾ կժամանի նաեւ Ռոբերտ Քոչարյանը:


Հիշեցնենք, երեկվանից տեղեկություններ կային, որ Քոչարյանի հարցաքննությունը պետք է սկսվի ժամը 12-ին: Հարցաքննությունը, սակայն ձգձգվում է:



Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվելու է 2008 թվականի Մարտի 1-ի գործով, վկայի կարգավիճակով: Հարցաքննությունը տեսանկարահանվելու է:

Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->