Քիչ առաջ տեղեկացրել էին, որ «Հայկական ժամանակ»-ի լրագրողը Հատուկ քննչական ծառայության մոտից հայտնել էր, որ քիչ առաջ ՀՔԾ շենքին է մոտեցել փարոսիկներով մի մեքենա, որի մեջ անվտանգության աշխատակիցներ են:
Ենթադրվում է, որ նրանք ապահովում են Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունը: Մեքենան այս պահին կայանել է ՀՔԾ շենքի դիմաց:
Սպասվում է, որ շուտով ՀՔԾ կժամանի նաեւ Ռոբերտ Քոչարյանը:
Հիշեցնենք, երեկվանից տեղեկություններ կային, որ Քոչարյանի հարցաքննությունը պետք է սկսվի ժամը 12-ին: Հարցաքննությունը, սակայն ձգձգվում է:
Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվելու է 2008 թվականի Մարտի 1-ի գործով, վկայի կարգավիճակով: Հարցաքննությունը տեսանկարահանվելու է:
Ուղիղ միացմամբ կարող եք հետևել իրադարձությունների զարգացմանը.
Աղբյուր՝ Armtimes.com
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն