Դերասանուհի Տաթև Սարգսյանը վերջերս անընդհատ հրապարակումներ է անում հոգևոր ներդաշնակության, մտքերի նյութականության և նմանատիպ թեմաներով։
Դերասանուհին, բացի մարմինը մարզելուց, նաև միտքն է մարզում ու խորհուրդ տալիս նույնը իր հետևորդներին։
Դերասանուհին յոգայի լուսանկար է հրապարակել։
Քոչարյանի զոհերը
Ոչինչ չի սկսվում երկուշաբթի օրվանից կա՛մ «հետո»-յից `դա ինքնախաբեություն է: Կգտնես հնարավորություն, եթե ուզում ես հասնել պատկերացրածդ արդյունքի, ի՛սկ, եթե չես վառվում ուզածիդ հասնելու մտքով ` կգտնես արդարացումներ և պատճառաբանություններ:
Այս ամենը վերաբերվում է յուրաքանչյուր ցանկությանդ: Ամեն ինչ սկսվում է միայն քեզնից: Դու կարող ես ինքդ քեզ ամեն ինչից անջատել և կապել ամեն ինչի հետ:
Քեզ կառավարում են մտքերդ, այլ ո՛չ իրադարձությունները:
Ուզում ե՞ս նիհարել `նիհարի՛ր, բայց մի՛ ասա, որ չունես ժամանակ, չունես գումար, չունես կամքի ուժ: Ունես!! Կան բազմաթիվ ալտերնատիվաներ` քայլիր ամեն օր 10կմ, խմիր 2լիտր ջուր, չունե՞ս գումար հատուկ սննդակարգի համար `համացանցում գտիր քեզ համապատասխան դիետա և պարզապես դադարիր շատ ուտել և կտեսնես փոփոխություններդ:
Դու ես ամենի սկիզբն ու վերջը:
Չկա «ՀԵՏՈ»!!
Գործիր հիմա, զգա հիմա, սիրիր հիմա և ապրիր հիմա. հետոն միայն մեկ դեպքում է ինտենսիվ աշխատում, երբ այլևս շտկելու հնարավորություն չունես:
Բայց դեռ այսօր ունես 1440 րոպե `վաղվա կերպարդ ստեղծելու և ներաշխարհդ բարելավելու համար,- գրել է նա։
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն