>

Հավի բդիկներ. հիանալի մթերք, որը կարող եք օգտագործել տարատեսակ ուտեստներ պատրաստելիս: Առաջարկում ենք այն պատրաստել ջեռոցում՝ օգտագործելով մարինացված թթվասեր:

loading...







Բաղադրությունը

Հավի բդիկներ — 4-5 հատ
Թթվասեր — 3 ճ. գ.
Սխտոր — 2 պճեղ
Աղ՝ ըստ ճաշակի
Համեմունք հավի ուտեստների համար` ըստ ճաշակի
Բուսայուղ — 3 ճ. գ.։
Բաղադրատոմսի պատրաստման համար հավի բդիկները պետք է սառեցված լինեն և պետք է մարինացնեք համեմունքներով, ճզմած սխտորով, թթվասերով:


Պատրաստման եղանակը.
Հավի բդիկները լվացեք հոսող ջրի տակ, թողնեք քամվի և տեղավորեք լայն ամանի մեջ:
Մաքրած սխտորի ատամները մանրացրեք քերիչով:
Ամանի մեջ դրված բդիկների վրա շաղ տվեք աղը, համեմունքները: Կարող եք օգտագործել Ձեր նախընտրած համեմունքները՝ պղպեղի, պապրիկայի, կարրիի խառնուրդներ և այլն:
Ավելացրեք թթվասերը:
Մաքուր ձեռքերով լավ խառնեք բաղադրիչները և մարինացնելու համար թողեք կես ժամ:
Ջեռոցի տապակը յուղապատեք, և դասավորել թթվասերում մարինացված բդիկները:
Եփեք մոտավորապես 40 րոպե (200 աստիճանում): Անհրաժեշտ է մի քանի անգամ ազատված ճարպը լցնեք բդիկների վրա:
Թթվասերով ախորժաբույր և համեղ հավի բդիկները պատրա՛ստ են:



Բարի՜ ախորժակ:

Աղբյուր

Сообщение Թթվասերով և սխտորով անչափ համեղ հավի բդիկներ, որի համից պարզապես չեք կշտանա появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin