Մինուճար էիր, մե՛ր մինուճարը…հերոս Արմեն Հովհաննիսյանի մոր հուզիչ խոսքերը որդու ծննդյան կապակցությամբ — ingablog

Մինուճար էիր, մե՛ր մինուճարը.Քանդում եմ հիշողությունների կծիկը ու չգիտես ինչու առաջինը զրնգուն ծիծաղդ եմ լսում..հերոս Արմեն Հովհաննիսյանի մոր հուզիչ խոսքերը որդու ծննդյան կապակցությամբ


Կեսգիշերից հետո նոր օրն է սկսվում,մի քիչ էլ ու ծննդյանդ օրն ինձ լուռ կհետապնդի մինչև օրվա ավարտը առանց քո ներկայության…

Քսանվեց տարի առաջ ես գրկեցի քեզ, դու այնքան գեղեցիկ էիր։Չգիտեմ ինչպես բացատրեմ,բայց հունիսի 30_ին ծննդյանդ օրը,զորակոչվելու և զորացրման օրը պիտի համընկնեին,պիտի…

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է հերոս Արմեն Հովհաննիսյանի մայրը՝ Մարինե Հովհաննիսյանը:


Այնքան բան ունեմ քեզ ասելու,բայց արցունքներս առաջ ընկնելով՝ջնջում ու խեղդում են բառերս…պատասխանների փոխարեն կրկին ժպտում ես անփութորեն մերթ այս ,մերթ այն նկարից…

Ու թե ծնունդդ իսկական հրաշք էր,ապա կորուստդ անդունդից քար հանելու նման անհնար է…

Քանդում եմ հիշողությունների կծիկը,որ վերստին հավաքեմ պատկերդ ու չգիտես ինչու առաջինը զրնգուն ծիծաղդ եմ լսում,այն դեռ հնչում է ականջներումս,ահա ուրվագծվում է հասակդ՝բարեկազմ,գրեթե


կատարյալ,տեսնում եմ դեմքդ՝ կանոնավոր դիմագծերով…կարոտել եմ ու ո՜նց եմ կարոտել…ախր իմ կարոտը քո հոտն ունի ու պատկերը,ինձ ամուր գրկող քո ձեռքերը,արդեն խռպոտած երանգներով ձայնդ,քայլերդ,որ հանկարծ լռում էին,որովհետև բազրիքով սահում էիր ներքև երկրորդ հարկից իբրև չարաճճի տղա,դե ես էլ փորձում էի խիստ երևալ,բայց դու լայն ժպիտով մոտենում էիր ու ես հալվում էի

Ու որքան հեռանում ես ,ճիշտ այնքան ես մոտենում եմ քեզ…

Մարդը միշտ ձգտում է դեպի լույսը,դու՛ ինձ քո ետևից տանող լույսն ես…Ծնունդդ շնորհավոր ԱՐՄԵՆ ջան,անկարող եմ ետ տալ ժամանակը,մնաս բարով չեմ ասել ու չեմ ասի…համբերությամբ զինված սպասում եմ,ես գիտեմ որտեղ է մեզ իրար միացնող լույսը…


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin