Ինչպես Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ-ից հեռացավ հետնամուտքով անթափանց ապակիներով մեքենայով. ՏԵՍԱՆՅՈՒԹ — ingablog

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր որպես վկա հրավիրված էր Հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով ցուցմունք տալու։



Մինչ կեսօր ՀՔԾ շենքի մոտ արդեն հավաքված էին լրագրողներ, որոնք սպասում էին Ռոբերտ Քոչարյանին, որը, սակայն, ShantNews.am-ի տեղեկություններով, ՀՔԾ է ժամանել հետնամուտքով։


Մոտ երկու ժամ անց նույն հետնամուտքի կողմից դուրս եկավ ShantNews.am-ի տեսանյութում երևացող մեքենան և պետական պահպանության աշխատակիցների մեքենայի ուղեկցությամբ հեռացավ։

Մգեցված ապակիների պատճառով մեքենայի մեջ գտնվող անձանց դեմքերը չեն երևում, սակայն ShantNews.am-ի տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը հենց այդ մեքենայի մեջ էր։

 



Աղբյուր՝ ShantNews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin