Չսովորող երեխա չկա, կա վատ ուսուցիչ և վատ համակարգ. Անահիտ Բախշյան

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն օրեր առաջ հայտարարեց, որ ալևս չի լինելու անբավարար գնահատականային շեմ, և յուրաքանչյուր գնահատական՝ 1-10 միավորանոց սանդղակում, ցույց է տալու սովորողի՝ այդ տարի գրանցած առաջընթացը:

Սա նշանակում է, որ դուրս է գալու այն խնդիրը, որ սովորողը պետք է մնա նույն դասարանում և կրկնի դասընթացը։

loading...

ArmDaily.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը նշեց, որ այս փոփոխությունների մասին տարիներ շարունակ խոսել է.

«Որովհետև, երբ գիտելիքը միավորներով ես գնահատում։ Դու միավորներ ես հավաքում քո գիտելիքների կուտակման շնորհիվ, ցանկացած միավոր, թեկուզ 1-ն արդեն դրական է։

Բացասական միավորով գիտելիքները որակելը դա հակամանկավարժական է։ Օրինակ բերեմ՝ երբ դասարանում կա մտավոր հետամնացություն ունեցող երեխա, որին գնահատում են նույն դրական գնահատականով, որպեսզի դրական ստանա երեխան։

Նույն դասարանի երեխան, ով չունի մտավոր խնդիր, նույն միավորն է ստանում։ Այսպիսի գնահատումը խիստ անարդար է։ Դասընկերները տեսնում են՝ մի աշակերտը 4-ին բավարար գիտելիքներ է ունեցել և այդքան է ստացել, մյուսը՝ 1-ի համար ստացավ 4, քանի որ ունի խնդիրներ։

Արդար լինելու համար պետք է գնահատվեն երեխաները 1-ից 10 միավորներով»։


Բախշյանի կարծիքով՝ չկա մեր երկրում մեկն, ով մտածում է, թե երկտարեցիությունը հաջողության է բերում.«Երկտարեցիությունն ընդամենը մարդու կյանքից մեկ տարի է խլում՝ առանց որևէ շոշափելի արդյունքի»։

Նկատառմանը, որ շատ երեխաներ, որոնց համար խթան էր հանդիսանում բարձր գնահատական ստանալը դպրոցից դուրս չմնալու համար, այժմ ընդհանրապես չեն սովորի, ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկվեն՝ երեխաների մեջ սովորելու ձգտումն ավելացնելու համար, կրթության փորձագետը նշեց.«Դա կրթության առջև դրված ամենակարևոր մարտահրավերն է այսօր։ Երեխան պետք է հասկանա, որ նա այսօր 1 ստացավ, որովհետև երեկվա համեմատ այսօր լավ չէր պատրաստվել, բայց վաղն ավելի լավ սովորելու դեպքում այդ մեկը կարող է դառնալ 2,3 և այդպես շարունակ։ Պետական լիազորված մարմինը կարող է սահմանել, որ հիմնական դպրոցն ավարտում են բոլորը, բայց հիմնական դպրոցից հետո, ովքեր կարող են ավագ դպրոց կամ մասնագիտական դպրոցներ գնալ, ում վկայականում կան x քանակի միավորներ։

Այդ դա պետք է դառնա խթանը, մոտիվացիան, որ երեխան իմանա՝ իր վկայականում պետք է ունենա այսքան միավոր, որպեսզի կարողանա գնալ մասնագիտական կամ ավագ դպրոց»։


Անահիտ Բախշյանի խոսքով՝ այս գործում շատ մեծ դեր ունի ուսուցիչը և դպրոցը, թե ինչպես երեխային կմղի ամեն հաջորդ օր ավելի բարձր միավոր ստանալու գործում.«Կարևոր է նախաձեռնողայականությունը, որպեսզի երեխան ինքը պրպտի ու ստեղծի մի բան, դրանից էլ հաճույք ստանա, դա էլ բազմապատկի սովորելու ցանկութունը։ Ամեն ինչ կախված է դպրոցի մոտեցումից և նախաձեռնողականությունից, գիտելիքի համը երեխայի բերանը դնելու կարողությունից։ Չսովորող երեխա չկա, կա վատ ուսուցիչ և վատ համակարգ»։

Փորձագետի խոսքով, մենք ունենք կարիք, որ յուրաքանյուր 5 տարին մեկ ուսուցչի կվերապատրաստվի, ուսուցիչն էլ քննություն կտա, սակայն ոչ թե այնքան առարկայական գիտելիքների մասին, այլ մոտեցումներից, թե ինչպես է իր գիտելիքը փոխանցելու երեխաներին։

Խոսելով նաև բացակայությունների մասին, Բախշյանը նշեց, որ կրեդիտային համակարգ պետք է ներդնել.

«Բացակայությունների թվի պատճառով կիջեցվի կրեդիտները, սովորողը այդպիսով կորցնում է միավորներ, աշակերտի մոտ առաջանում է շահագրգռվածություն»

Сообщение Չսովորող երեխա չկա, կա վատ ուսուցիչ և վատ համակարգ. Անահիտ Բախշյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն



loading...
.

Կորոնավիրուսի տարածման Հայաստանյան վիճակագրությանը կարող եք հետևել այս կայքում՝ ԱՅՍՏԵՂ

ինքնամեկուսացված քաղաքացիների  ՔԱՐՏԵԶ