>

Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը տուգանվում է 100-ից 200 հազար դրամի չափով։

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում ավելանում է, բայց դրա հետ մեկտեղ կան քաղաքացիներ, որոնք շարունակում են խախտել մեկուսացման կամ

ինքնամեկուսացման կանոններն ու վտանգել նաև մյուսների առողջությունն ու կյանքը։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ արտակարգ դրության հայտարարումից




Քոչարյանի զոհերը


մինչ օրս հայտնաբերվել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման 132 դեպք։




Իսկ երեկ իրականացված ուժեղացված ստուգայցերի ընթացքում միանգամից հինգ դեպք է հայտնաբերվել։

«Կոտայքի մարզի երեք բնակիչ, որոնք գտնվել են ինքնամեկուսացման մեջ, տանից դուրս են եկել՝ խանութ գնալու, սակայն բակում ծառայություն կատարած ոստիկանները թույլ չեն տվել։

Տավուշի մարզի մի բնակիչ ևս տնից դուրս է եկել՝ խանութ գնալու։

Լոռու մարզի բնակիչներից մեկն էլ խախտել է ինքնամեկուսացման կանոնները՝ աշխատանքի գնալու համար։

Ոստիկանության ծառայողները պարզել են նաև, որ ինքնամեկուսացման կանոնները խախտած անձինք, նախնական տվյալներով՝ այլ անձանց հետ չեն շփվել»,- նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։


Հիշեցնենք՝ դեռ մարտին ԱԺ-ն արտահերթ նիստում հաստատեց արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ

ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար վարչական ու քրեական պատասխանատվության մասին օրինագիծը։

Քրեական ու վարչական օրենսգրքերում կատարված փոփոխություններով` արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ

ինքնամեկուսացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 100-250 հազար դրամի չափով (առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում 300-500 հազար էր),


մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ այլ անձի վարակումը պատժվում է տուգանքով՝ 300-500

հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, երկու կամ ավելի անձանց վարակումը կամ մարդու առողջությանը ծանր

վնասի պատճառումը պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝

մինչև 2 տարի ժամկետով, մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։

Այս տարբերակումներն առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում չկային, բոլոր դեպքերի համար նախատեսվում էր կալանք մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով։

Գիտակցաբար այլ անձի կամ անձանց կորոնավիրուսային վարակով վարակելու համար սահմանվում են ավելի խիստ պատժամիջոցներ,

ընդ որում` տարբեր պատժամիջոցներ երկու և ավելի անձանց, անչափահասի, հղի կնոջ վարակելու, ինչպես նաև վարակելու հետևանքով մահվան ելքի

դեպքերի համար (այս տարբերակումները ևս առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում չկային)։

Сообщение 4-ը խանութ էին գնում, 1-ն էլ՝ աշխատանքի. Ինչ է կատարվել երեկ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->