>

Մինչև 2 տարեկան երեխայի


խնամքի նպաստի չափը կավելանա՝ 18.000 դրամի փոխարեն դառնալով 26,500 դրամ։ Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության հունիսի 18-ի նիստում: Այս կարգավորումը ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից։ Այն կտարածվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների վրա։ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոխություններ կատարելու մասին» օրենքի համաձայն՝ ոչ միայն կրկնակի կավելանա մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը, այլև նպաստի իրավունք կստանան գյուղական բնակավայրերում առնվազն մեկ տարի հաշվառված և փաստացի բնակվող, չաշխատող կանայք:







Քոչարյանի զոհերը

Այսպիսով՝ քաղաքային բնակավայրերում բնակվող, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող քաղաքացիների համար նպաստի չափը կկազմի 26.500 դրամ: Նույնքան կկազմի գյուղական բնակավայրերում բնակվող, չաշխատող քաղաքացիների նպաստի չափը՝ հուլիսի 1-ից հետո ծնված երեխայի խնամքի համար: Գյուղական բնակավայրերում ապրող, աշխատող, մինչև 2 տարեկան երեխա ունեցող քաղաքացիների համար խնամքի նպաստի չափը կկազմի 53.000 դրամ:


Նշենք, որ խնամքի նպաստի իրավունք է ձեռք բերում այն քաղաքացին, որը ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված է եղել և փաստացի բնակվել է առնվազն մեկ տարի անընդմեջ՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը: Այսինքն, եթե ծնողի՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է մինչև երեխայի ծննդյան օրը, ապա նպաստը կնշանակվի երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (այն ենթադրությամբ, որ աշխատող և չաշխատող մայրերին նախածննդյան 70 օրվա և հետծննդյան 70 օրվա համար տրվում է մայրության նպաստ): Եթե մեկ տարին լրանում է երեխայի ծննդյան օրվանից հետո, ապա ծնողը խնամքի նպաստի իրավունք է ձեռք բերում գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։

Բացի այդ, երկարացվել է նաև խնամքի նպաստի համար դիմելու ժամկետը՝ վեց ամսվա փոխարեն դառնալով 12 ամիս, իսկ նպաստի գումարը լիազորագրով կվճարվի ոչ թե վեց ամիս, այլ 12: Փոփոխությունների համաձայն՝ խնամքի նպաստի չվճարված գումարը կվճարվի անցած ամբողջ ժամանակահատվածի համար՝ ներկայումս գործող 6 ամսվա փոխարեն: Վերացվել է նաև նպաստը նշանակելու համար ծնողի՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը: Սա նշանակում է, որ ծնողի՝ երկրից բացակայելու դեպքում՝ նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստը վճարումը չի դադարեցվի:


Сообщение Որոշումն այսօր ուժի մեջ մտավ.Ինչ պետք է իմանա մինչև 2 տարեկան երեխա ունեցող ծնողն появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->