>

Մի քանի օր է ինչ հանրությունը քննարկում է համացանցում տարածված լուսանկարները, որտեղ սևազգեստ կանայք ու տղամարդիկ են…

Տեղեկություններ տարածվեցին, թե դրանք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ են, որոնք փողոցում սեռական քարոզչություն են իրականացնում…




Քոչարյանի զոհերը

Սակայն, պարզվում է իրականում եղել է հագուստի ցուցադրություն, որի հիմքում դրված է արվեստի ազատության համար պայքարը…




ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում այդ հագուստի բրենդի տնօրեն Էմիլ Ավետիսյանը նշեց, որ համացանցը աղավաղել է իրականությունը և այն ներկայացնրել այլ անկյունից…


«Մարդկանց ինչ-որ խումբ Նիկոլ Փաշինյանին վատաբանելու համար օգտագործում է ցանկացած միջոց, որն այս դեպքում մենք էինք։ Իրենք մեկնաբանեցին, թե Նիկոլի Հայաստանում կատարվում է այլասերվածություն, ԼԳԲՏ մարդիկ դուրս են եկել փողոց…

Այդ ամենին տրվեց քաղաքական ուղղություն, չնայած նրան, որ մեր ֆոտոշարքը կրել է բացառապես կոմերցիոն բնույթ, մոդելները եղել են վարձված մարդիկ, որոնք օգնել են, որ ես իմ գաղափարներն իրականացնեմ…

Այս պահին ամենից շատ հարվածի տակ հայտնվել են մոդելները, որովհետև նրանց դեմքերն են երևում։ Ապատեղեկատվության արդյունքում նկարահանումներին մասնակցած մոդելների անվտանգությունն այս պահին վտանգված է․


մոդելներից մեկը կարծրատիպային ընտանիքում է ապրում ու ինքը ստիպված է եղել տանից գնալ, որովհետև իր ընտանիքի անդամները սխալ են հասկացել, իսկ ես դեռևս վերջնական արդյունքը չունեմ, որ ցույց տամ, թե իրականում ինչ է կատարվել»,- ասաց նա՝ նշելով, որ արդեն դիմել են ոստիկանություն և դատարան դիմելու համար հայցեր են նախապատրաստում՝ զրպարտության, սպառնալիքի համար…

Նրա խոսքով՝ իրենց նպատակը միայն արվեստը ներկայացնելն է եղել և թե ինչպես են մարդիկ դիտարկում այն․ «Արվեստը մի տեսանկյունից կարող են որպես աղբ դիտարկել, մյուս տեսանկյունից՝ որպես գանձ։ Դրա համար փողոցում նկարվում էինք աղբի սև տոպրակներով, ռեզինե սապոկներով…

Ֆոտոշարքի մեջ փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք և այլ մարդիկ, որոնք ունեն ոչ այնքան ազատություն, արտոնություն, որքան տղամարդիկ ստորացվում վերջիններիս կողմից…

Իսկ շալվարները վերև բարձրացնելու իմաստը զուտ սապոկները երևալու հետ էր կապված»,- նշեց Էմիլը…

Сообщение Հայտնի է դարձել իրականությունը. Կազմակերպիչը մանրամասներ է ներկայացրել. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->