>

Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի ծննդյան օրն է. նա կդառնար 83 տարեկան: Դերասանը մահացել է 5 տարի առաջ:

Tert.am Life-ը զրուցել է Կարեն Ջանիբեկյանի որդու`դերասան Սոս Ջանիբեկյանի հետ, ով հոր կյանքից այնպիսի դեպքեր է վերհիշել, որոնց մասին քիչ է խոսվել:




Քոչարյանի զոհերը

«1988 թվականի դեկտեմբերին հայրս Գյումրիում նկարահանումների է եղել եղբորս` Միքայել Ջանիբեկյանի հետ: Ընթացքում ընդհարում է տեղի ունեցել ռեժիսորի հետ, կռվել են ու ասել է, որ էլ չի նկարահանվի: Նկարահանումը չեղարկվել է, հաջորդ օրը բոլորը հետ են եկել Երևան, հենց այդ օրը եղել է Սպիտակի երկրաշարժը»,- պատմեց նա:




Դերասանը միշտ նշում է, որ հոր շնորհիվ ինքն ավելի մոտ է դարձել բնությանը: Նա առ այսօր շատ է սիրում արևածագը: Սոսը մոտ 20 տարվա վաղեմության դեպք վերհիշեց, երբ հայրիկի հետ գնացել էր նկարահանման և միասին դիմավորել էին արևածագը.


«Սևանում ֆիլմի նկարահանումների ժամանակ հայրս ինձ տարել էր իր հետ: Նկարահանումները վերջացան, խնջույք եղավ, հետո բոլորը գնացին իրենց համարներ քնելու: Հայրս գնաց Սևանի ափին պառկեց մեջքի վրա, ինձ էլ կրծքին դրեց ու բաճկոնով ծածկեց: Հիշում եմ, որ առավոտյան միասին դիմավորեցինք արևածագը»:


Մեկ այլ պատմություն Սոսը մտաբերեց «Բիձեքի գյոլ» կոչվող վայրից: «Երևի 10-12 տարեկան էի, հայրս ինձ տարել էր «Բիձեքի գյոլ»`լողալու, որտեղ 20 կոպեկանոց լողավազան կար: Ես երկար պատրաստվում էի, որ թռչեմ ջրի մեջ ու լողամ, երբ հետևից ինչ-որ մեկն ինձ հրեց ջուրը: Ես մի փոքր նեղսրտել էի:

Երբ այդ մարդն արդեն հագնված էր ու պատրաստվում էր գնալ, հայրս ավելի ուժեղ հրեց նրան ու գցեց ջուրը»,- հայրական պաշտպանության մասին ժպիտով նշեց Սոսը:

Աղբյուր՝ Life.tert.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->