>

Խոյ

Այն, որ ավարտել եք հին գործերը, չի նշանակում, որ նոր բանի պետք է ձեռնամուխ լինեք: Հնարավոր է` սա հիանալի ժամանակ է ինչ-որ բան վերաիմաստավորելու, այլ կերպ գնահատելու, հույզերով ու ապրումներով կիսվելու համար: Աշխատանքը ավելի լավ առաջ կընթանա, եթե այն կիսեք ինչ-որ մեկի հետ: Իմաստ կա քննարկել ու խորհրդակցել, եթե առջևում լինելու է աշխատանքային բարդ շրջան: Ամեն ինչ մի կիսեք սևի ու սպիտակի: Դուք հավասարապես կարող եք օգուտ քաղել բոլոր հանգամանքներից էլ:

Ցուլ




Քոչարյանի զոհերը

Այսօր ըստ աստղերի խիստ ուժգնանալու է ձեր բնության ֆլեգմատիկ ուղղվածությունը: Դա չի վերաբերում նրանց, ովքեր տարված են նոր գաղափարով կամ նախագծով: Եվ հակառակը, կարող է դիտվել էներգետիկայի վերելք, խանդավառություն, բարձր արդյունավետություն: Լավ կլինի աշխատեք այնպիսի մարդկանց հետ, ովքեր մեկ գործ կատարելու մեջ են ներգրավված: Անսպասելի զարգացումների, բացահայտումների օր է: Անձնական կյանքում բավականին բարենպաստ ժամանակահատված է: կարևոր է հարմարվելը նոր հանգամանքներին:


Երկվորյակներ




Ընթացքն ուղիղ է, արագությունը աճում է ամեն պահ, ու դուք ներքաշվում եք նոր ու հետաքրքիր իրադարձությունների հորձանուտի մեջ: Հեռվից հնարավոր են նորություններ, որոնք կստիպեն անցում կատարել նոր իրողությունների: Անգամ եթե մի բանից շատ հոգնեք, մի շտապեք միանգամից արձագանքել դրա մասին: Վաղը ձեզ մոտ գործելն ավելի լավ կստացվի, քանի որ այսօր խնդիրները կարող են ոչ միանշանակ թվալ կամ ձեզ կարող են գցել մոլորության մեջ:

Խեցգետին

Էներգետիկայի անկում, շուրջ բոլորը զննելու անզուսպ ցանկություն կլինի: Հնարավոր են նաև տրամադրության անսպասելի փոփոխություններ, թարմացումներ, նոր իմաստի ու կողմնորոշիչների որոնում: Զգացմունքները կորոշեն իրերի ընթացքը ու լավ կլինի, որ ոգևորվածությունը ձեզ ուղեկցի նոր տեղեկություններ որոնելիս կամ մարդկանց հետ շփվելիս: Այսօր հետաքրքիր նորություն կլսեք, կունենաք ինչ-որ բանից ազատագրվելու անզուսպ ցանկություն, ինչն էլ կազդի ձեր ակտիվության մակարդակի վրա:

Առյուծ

Տրամադրվեք ամեն ինչից տեղեկանալու, ավելի շատ դիտելու հրահանգին, քան նախաձեռնող լինելու մղմանը ենթարկվեք: Ամսվա ընթացքում դուք կարող եք կանգ առնել լուրջ ընտրության առաջ: Դուք կզգաք, որ ինչ-որ բան փոխվել է, իսկ հետագայում անհրաժեշտ է գործել ավելի ռացիոնալ ու առանց հապճեպության: Աշխատեք մարդկանց ոչնչի չդրդել ու չխորացնել: Լսեք, կարդացեք, գրառումներ արեք ու ոչինչ մի խոստացեք: Հնարավոր են լուրջ փոփոխություններ ընտանիքում:


Կույս

Այսօր ձեզ կընձեռվի անցյալը վերլուծելու, իմաստավորելու, առկա միտումները հասկանալու լավ հնարավորություն: Շտապեք դրանից օգտվել: Զգացմունքների ու ապրումների արտաքին ցուցադրության նշանները կարող են ամենևին չհամապատասխանել ներքին ապրումներին: Իմաստ չկա արտահայտել ձեր հավակնությունները, եթե դրանք չեն վերաբերում մնացյալի հետաքրքրություններին: Կենսական ուժերը իջել են, ծախսեք մնացածը ակտուալ խնդիրների լուծման վրա. մնացած ամեն ինչն անտեսեք ու հրեք երկրորդ պլան:

Կշեռք

Ինտուիտիվ մակարդակում դուք զգում եք, թե որ թեման է առավել պահանջում ձեր ներկայությունը ու մասնակցությունը: Նորությունները կարող են ընտրության առաջ կանգնացնել: Ամենաողջամիտ քայլ կլինի այսօր համբերելը, հեռատես ու դիտողունակ լինելը: Բարդ իրավիճակները լիցքաթափվում են, բայց դրա համար անհրաժեշտ է լսել ու հաշվի առնել զգայական ապրումները, որոնք մեծապես կկանխորոշեն քայլերն ու անելիքները: Ըստ հնարավորության` հետաձգեք կարևոր միջոցառումները, ուղևորությունները, հոգ տարեք միայն սեփական ինքնագզացողության մասին:

Կարիճ

Նոր սկսվող թեման կարող է անսպասելի հետին պլան մղվել: Կարևոր է անհատական տրամադրվածությունը, առաջադրված խնդիրները ու նպատակները: Ակտուալ կլինեն նյութական հարցերը: Լրջորեն վերլուծեք ձեր ֆինանսական հնարավորությունները, մտածեք, թե ինչպես խուսափեք կորուստներից, որոնք այդքան հավանական են հիմա: Մի ձևափոխեք այն, ինչ ձեզանից էներգիա է խլում: Եթե ձեր մտերիմները ձեր կողքին են, ապահովեք նրանց համար հարմարավետ միջավայր ու հաճելի պահեր:


Աղեղնավոր

Պատրաստվեք նրան, որ հարաբերություններում կլինեն չասված ու չարտասանված խոսքեր, պարտականություններ, որոնցից կուզենայիք խուսափել: Հարմար օր է, որ նոր գործ սկսեք, անգամ եթե այն ձեր համարձակության սահմաններից դուրս է: Անձնական հարաբերությունների ոլորտը ևս պահանջում է ընդհանուր մտահղացում, քննարկումներ ու մանրամասն զրույցներ: Նախաձեռնողականություն դրսևորեք առանց ճնշման, հաշվի նստեք շրջապատի հետաքրքրություների հետ: Վերանայեք այն տեղեկությունները, որոնք նախօրեին ստացել եք:

Այծեղջյուր

Կողմնորոշիչներ առաջադրեք ու մի խառնվեք իրար առանց անհրաժեշտության: Սկսեք գլխավորից: Նոր տեղեկություններ կլինեն ու լրացուցիչ աշխատանք: Մի սահմանափակեք շփումները, բանակցեք հետաքրքրված անձանց հետ: Թող որ ձեզ խառնաշփոթի մեջ չգցի այն պարտականությունը, որը ձեզ վրա դնում է ձեր շրջապատը: Կարևոր է ճիշտ հասկանալ, թե ձեզանից ինչ են պահանջում: Եթե հարաբերություններում լարվածություն եք զգում, գտեք իրավիճակը բեռնաթափելու հարմար եղանակ:

Ջրհոս

Մտածեք այն մասին, թե ինչն է շահավետ անել հեռանկարների ընդլայնման առումով: Այսօր կարելի է կառուցել համարձակ, հեռուն գնացող պլաններ: Փորձեք ինչ-որ անհասկանալի բաներով զբաղվել, կյանքին մոտեցեք ստեղծագործաբար: Տեղեկատվության ոլորտը լուրջ թարմացման կարիք է զգում: Բարենպաստ օր է հեռավոր ճամփորդությունների գնալու համար: Կարելի է մտածել կրթության, մասնագիտական վերապատրաստման մասին: Այն, ինչ զգում եք այսօր, հնարավոր է լինի առաջիկա ամսվա տեսլականներից մեկը:

Ձկներ

Մատնանշվում են ինքնահաստատման ցանկությունները: Ձեզ մոտ ի հայտ է գալիս կանքում ինչ-որ բան էապես փոխելու հնարավորություն: Եթե զգաք, որ դա գրավում ու լրացուցիչ դժվարություններ է առաջադրում, հետ մի կանգնեք: Համբերություն ունեցեք, քանի որ արդյունքները հաստատ տպավորիչ են լինելու: Ուշադիր եղեք օրվա զարգացման միտումների վերաբերյալ, լինեն դրանք տեղեկատվություն, առաջարկներ, թե ուղղակի մտքեր: Մերձավորները ձեր հոգատարության կարիքն են զգում:

Сообщение ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՀՒԼԻՍԻ 2 появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->