ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. կալանավորման միջնորդություն է ներկայացվել — ingablog

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել՝




ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն` նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:


Հիշեցնենք, որ Քոչարյանն այսօր հարցաքննվել է Մարտի 1-ի գործով։ Նա ՀՔԾ–ի շենք էր մուտք գործել, ապա հեռացել հետնամուտքով, և լրագրողներն այդպես էլ չէին տեսել նրան։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin