Ի՞նչ է այս պահին կատարվում ՀՔԾ-ում. քիչ առաջ այնտեղ է ժամանել Ալիկ Սարգսյանը — ingablog

ՀՔԾ է ժամանել նախկին ոստիկանապետ, պատգամավոր Ալիկ Սարգսյանը:



«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ՀՔԾ է եկել շորթման գործով հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ վկայություն տալու:


Լրագրողների հարցին` թե արդյոք կարող է որևէ կարգավիճակով ներգրավվել «Մարտի 1-ի» գործում, Ալիկ Սարգսյանը նկատեց, որ «Մարտի 1»-ի հետ որևէ կապ չունի, բայց որ գործը պետք է բացահայտվի՝ չի կասկածում:

Նախկին ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նորմալ է վերաբերվում իրավապահ մարմինների կողմից կոռուպցիոն բացահայտումներին:


«Միշտ ասել եմ, և ասում եմ՝ ամեն մարդ պետք է իր արածի համար պատասխան տա, եթե ոչ այսօր, ապա վաղը»,- նշեց Սարգսյանը:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin