>

Մեծ ցավը միասին են հաղթահարում։ Անջատ- անջատ  կանգնել ենք համավարակի դեմ և ուզում ենք հաղթել՝ ո՞նց,- հարցնում եմ։ Երբ մեկի համավարակով վարակված լինելու մասին են հայտնում, հարյուրավոր ուրախալի  գրառումներ են հայտնվում։ Կարդում ու ապշում ես՝ լավ, այս ու՞ր ենք իջել․․․

Անկախ որ կուսակցության ես պատկանում, անկախ քաղաքական ինչ հայացքներ ունես, հիվանդացողը մարդ է, որ երեխաներ ու ընտանիք ունի և վերջապես, դու ևս մարդ ես ու վաղն այդ հիվանդությունը, Աստված չանի,  կարող է ծեծել քո դուռը։ Մենք դուրս ենք եկել մարդկայինի սահմանից ու չգիտենք՝ ինչ ենք ուզում, ինչի՞ վրա ենք ուրախանում։




Քոչարյանի զոհերը

Գրելուս շարժառիթը գիտե՞ ք որն էր։ Գրեցի ծանոթներիցս  մեկին, որովհետև լսել էի, որ կորոնավիրուսով հիվանդ է։ Ճանաչված էր, բայց մամուլը չէր արձագանքել։ Ուզում էի հեռվից գալ, շիտակ ասաց․




-Այո, հիվանդ եմ,- բայց չեմ ուզում, որ մամուլն արձագանքի։ Գիտե՞ ք ինչ ցավ է, երբ բացում ու կարդում ես գրառումներ՝ Խի՞ դեռ չի մեռե՞լ, սատկող պտուղ չի, վերջապե՜ս․․․


Կարևոր չէ, ում մասին են գրում, հիվանդը իր վրա է վերցնում, ցանկացած մարդ էլ ունի իրեն մերժողներ, չընդունողներ, բայց դա հիմք չի տալիս՝ նրա հիվանդությամբ ուրախանալու, մահը ցանկանալու։ Երբ միասին ենք աղոթում մեծ ցավի դեմ, ցավը նահանջում է, երբ մենք էլ  միանում ենք համավարակին, թուլանում ենք։

Շատ տխուր զրույց էր։Երբ շատ երկրներում համավարակից մահացողներին ամփոփում են  եղբայրական գերեզմաններում,- ասաց նա,-  դա իր իմաստն ունի։ Պետք չէ բացատրել, առանց բացատրելու է պարզ է իմաստը։


․․․Իսկ վերջում՝ երկրի ղեկավարի առաջին քայլը պիտի լիներ սեր բաժանել և ոչ թե դիմակներ։ Սիրով կարելի է հաղթահարել ցանկացած փորձություն։ Համավարակի ժամանակ ատելության բոլոր խողովակները պիտի փակել, բոլոր քաղաքական գործընթացները սառեցնել։

Աղբյուր՝ Hraparak.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->