>

Լուրերի մեկնաբան, հաղորդավարուհի Մերի Ներսիսյանն իր ինստագրամյան էջում կիսվել է դուստրերի՝ Էվայի ու Սառայի լուսանկարով ու դրան կից գրել․

«Կրտսեր քույրը բացառիկ ազդեցություն ունի մեծ քրոջ վրա։ Հետաքրքիր է, որ տարիների ընթացքում, ես բնազդաբար հանգել եմ համոզման, որ Էվան պետք է քույր ունենա, իսկ օրերս կարդացի մի հոդված, որտեղ գտա իմ ենթադրությունների հաստատումը։ Ահա մի քանի մեջբերում․




Քոչարյանի զոհերը

ՆԱ ՔԵԶ ԱՎԵԼԻ ԼԱՎՆ Է ԴԱՐՁՆՈՒՄ
Նա քո կրտսեր քույրն է, և դու ցանկանում ես, որ նա լավ մարդ մեծանա։ Դու պետք է նրա համար լավ օրինակ լինես։ Նա քեզ մոտիվացնում է լինել ավելի լավը։




ԴՈՒ ՆՐԱ ԱՌԱՋԻՆ ԸՆԿՆԵՐՆ ԵՍ
Կյանքի առաջին օրերից, կրտսեր քույրդ քեզ է ճանաչում, քեզ է դիմում։ Դու նրա առաջին լավագույն ընկերն ես (քանի դեռ նա չի մեծացել ու չի գտել մեկ ուրիշ ընկերոջ) և հենց այդ փաստը դարձնում է ձեր կապն անքակտելի։


ՆՐԱ ԿՈՂՔԻՆ ԴՈՒ ԱՎԵԼԻ ՀԱՍՈՒՆ ԵՍ
Կրտսեր քրոջ կողքին դու քեզ «մի քիչ մայր ես զգում», բնազդը հուշում է, որ նրան պետք է պաշտպանել։ Հենց դա էլ քեզ ավելի հասուն է դարձնում։

ՆՐԱ ՇՆՈՐՀԻՎ ԴՈՒ ՄԻՇՏ ԿԼԻՆԵՍ ԵՐԻՏԱՍԱՐԴ
Նույնիսկ եթե դու ցանկանում ես քրոջդ համար դառնալ հասուն մարդու օրինակ, նա քեզ միշտ «հիշեցնելու» է, որ պետք է լիցքաթափվել ու զվարճանալ։ Նա ավելի ոճային է, քան դու նրա տարիքում։ Դու կարող ես նրանից սովորել։

ՆԱ ՔՈ ԿՈՂՔԻՆ Է ԱՆԿԱԽ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ
Դա չի նշանակում, թե նա միշտ համաձայնելու է քեզ հետ, բայց նա հավատալու է, որ դու կկայացնես ճիշտ որոշում։


ԴՈՒ ԿԴԱՌՆԱՍ ՀԻԱՆԱԼԻ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
Ցանկացած բարդ իրավիճակում, կրտսեր քույրդ քեզ է դիմելու, սպասելու է քո խորհրդին, իսկ քո խորհուրդները ժամանակի ու փորձի հետ ավելի ու ավելի օգտակար ու պիտանի են դառնալու։ Հետագայում դա քեզ շատ կօգնի այլ մարդկանց հետ հարաբերություններում։

ԴՈՒ ՔԵԶ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԿԶԳԱՍ
Միևնույն ժամանակ, մի օր կհասկանաս, որ միշտ ունես կրտսեր քրոջդ կարիքը, ու դա կդառնա երկուսիդ ամենամեծ ձեռքբերումը։

Մարդիկ կգան ու կգնան, հարաբերությունները կսկվեն ու կավարտվեն, իսկ քույրդ կա ու միշտ կլինի քո կյանքի կարևոր մի մասը»։

Сообщение «Մարդիկ կգան ու կգնան, իսկ քույրդ կա ու միշտ կլինի քո կյանքի կարևոր մի մասը»․ Մերի Ներսիսյան появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->