>

Թինան միշտ նեղանում էր իր սկեսուրից: Մինչ նա փորձում էր խստորեն և կարգ ու կանոնով մեծացներ իր երեխաներին, տատիկը հակառակն էր անում… Նա իր թոռներին երես էր տալիս և թույլ տալիս, որ իրենց շատ վատ պահեն:

Սկեսո՛ւր Ես սխա՛լ էի:

Դուք իմ հակապատկերն եք: Երբեք չեք ասել «ոչ», երբ նրանք ինչ-որ բան են խնդրել. աղանդերի երկրորդ բաժին, շոկոլադ ճաշից առաջ, լոգարանում ևս մի քանի րոպե…

Ես մտածում էի, որ Դուք իմ երեխաներին կվերածեք եսասեր լակոտների: Ես կարծում էի, որ նրանք երբեք չեն սովորի սպասել, կամ լինել անկախ …




Քոչարյանի զոհերը

Մի՞թե չեք հասկացել, թե կոնկրետ ինչ է ինձ պետք: Որպեսզի իմ երեխաները քնեն ինքնուրույն:




Ես նեղացել էի Ձեզնից, քանի որ նրանց համար միշտ թանկարժեք նվերներ եք գնել: Ես չէի ուզում, որ նրանց հետ շփվեք միայն քաղցրավենիքով և տորթերով: Դուք շարունակում էիք ամեն կերպ ներողամիտ լինել նրանց նկատմամբ …

Ես շատ երկար էի մտածում, թե ինչու եք այս ամենն անում: Ինձ ոչ մի կերպ չէր հաջողվում պատասխան գտնել, և դա ահավոր էր:

Դուք շատ շուտ հեռացաք: Բայց Դուք պետք է ներկա լինեիք նրանց ավարտական երեկույթներին ու հարսանիքներին: Թոռները շատ շուտ կորցրին իրենց տատիկին:

Ես երբեք չեմ մտածել այն մասին, թե որքան շատ եք նրանց սիրել: Եվ ես հասկացա, որ անչափ ուժեղ: Երևի հենց այս միջոցներով էիք արտահայտում Ձեր սերը, կոնֆետներ, տորթեր, նվերներ.  հենց այսպիսին էր Ձեր սիրո արտահայտությունը:


Եվ հիմա ինձ համար իսկապես շատ ցավալի է: Ցավալի է նրա համար, քանի որ ես սխալ եմ հասկացել Ձեր մեծահոգությունը: Իմ երեխաներն արդեն պատանեկության տարիքում են, ամեն ինչ հասկանում են և խելագարի նման կարոտում են Ձեզ: Ես գիտեմ, որ Դուք կարոտում եք այնտեղից` երկնքից: Իմ երեխաներն ուրախությամբ և բաղձանքով են հիշում այն պահերը, երբ իրենց տատիկին տեսնում էին դռների մոտ, նետում էին իրենց խաղալիքները և վազում գրկախառնվելու: Նրանք Ձեզ շատ էին սիրում:

Եթե ես կարողանայի նորից խոսել Ձեզ հետ, ես չէի ծախսի ոչ մի թանկագին վայրկյան: Ես միայն երազում եմ այն մասին, որ Դուք  վերադառնաք, ինչ-որ հրաշքով, բայց վերադառնաք:

Ես կցանկանայի կրկին նայել Ձեր աչքերին, այդ բարի և սիրող աչքերին: Գրկել Ձեզ և նվիրել ամենաթանկարժեքը, ինչ ունեմ:


Ինչպե՞ս եմ զղջում, որ իմ երազանքն իրականություն չի  կարող դառնալ:

Կամ գուցե վերադառնա՞ք: Ինչո՞ւ ոչ: Վերադառնաք, որ  նորից լսեք մեր փոքրիկի լացի ձայնը: Վերադառնաք, որպեսզի ևս մեկ անգամ լսեք սաքսոֆոնի նոտաները, որոնք մենք անգիր գիտենք: Նայենք միմյանց, և հայացք չկտրենք: Վերադարձե՛ք և լսե՛ք, թե ինչպես է Ձեր թոռնիկը դպրոցական երաժշտական խմբում նվագում: Նա հիանալի կիթառահար է: Վերադարձե՛ք և ևս մեկ անգամ հագե՛ք Ձեր թիկնոցն ու գլխարկը, որով Ձեզ տեսա վերջին անգամ: Խոստանում եմ, կգնահատեմ Ձեր կողքին անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը…

Ավա՜ղ: Դուք  հավիտյան լքեցիք մեզ:

Հիմա ես հիանալի հասկանում եմ՝ Դուք սիրել եք նրանց ամբողջ սրտով: Ձեր թոռների մեջ էիք տեսնում Ձեր կյանքի ամբողջ իմաստը: Դուք նրանց սեր նվիրեցիք, իրական և անկրկնելի: Ամեն անգամ, հիշելով Ձեզ, ես սկսում եմ լաց լինել: Ես նույնպես շատ եմ սիրել Ձեզ:

Սրտանց շնորհակալ եմ Ձեզնից: Դուք փոխեցիք իմ ամբողջ կյանքը: Ես երբեք չեմ մոռանա Ձեզ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Սկեսուրս անընդհատ երես էր տալիս երեխաներին և դա ինձ ահավոր բարկացնում էր։ Նրա մահից հետո բացահայտվեց ցնցող ճշմարտություն  появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->