>

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում պատասխանելով հարցին, թե բանակային զորամիավորումները մասնակցե՞լ են արդյոք մարտիմեկյան գործողություններին, պատասխանել է.


«Եթե հայտարարվում է արտակարգ դրություն, բանակի վերաբերյալ որոշում կայացնելն իմ իրավունքն էր, և առաջին հերթին նման դեպքերում եթե սպառնալիք կա սահմանադրական կարգին, բանակն առաջին հերթին պետք է վերահսկողության տակ վերցնի կառավարության շենքերը և ստրատեգիական օբյեկտները:








Քոչարյանի զոհերը

Թե ինչ են արել և ուր են գնացել, այդ օպերատիվ հարցերով զբաղվելն իմ գործը չէ, ես նախագահ եմ: Բայց, նման դեպքերում բանակն առաջին հերթին այս նպատակների համար է, և ես ընդհանրապես տեղեկություն չունեմ, որ բանակն օգտագործվել է ցուցարարների դեմ: Մենք մեկ վիրավոր, կամ նույնիսկ մարմնական վննասվածք ստացած զինծառայող չունենք: Երկու զոհ ունենք ներքին զորքերից և ութ քաղաքացիական անձ»,-ասել է Քոչարյանը:


Երկրորդ նախագահն ասաց, թե և՛ պաշտպանության նախարարը, և՛ անվտանգության պետն իրեն զեկուցել են, որ բանակը չի բախվել ցուցարարների հետ:

«Իմ համար զարմանալի էր, ինչու պետք է տասը զոհ լիներ: Առաջին հերթին ասում էի, թե ինչու պետք է այսպես լինի: Բանակը զենք չի օգտագործել: Ես արտակարգ դրություն մտցրել եմ այն ժամանակ, երբ արդեն առաջին զոհը կար», – նշել է Ռոբերտ Քոչարյանը:



Աղբյուր՝ Shantnews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->