>

Փաստորեն երեկվանից արդեն ուժի մեջ է մտել ու գործում է նոր ծրագրային փոփոխությունները, որոնց համաձայն վեցապատկվել է նորածինների ծննդյան միանվագ, ֆիքսված նպաստի գումարային չափը: Բոլոր ընտանիքները, որտեղ բալիկներ կծնվեն, կստանան 50 հազարի վեցապատիկ միանվագ նպաստ՝ 300 հազար:




Քոչարյանի զոհերը

Այս գումարային չափը սահմանված է ընտանիքի առաջներների և երկրորդ բալիկների ծննդյան համար: Կնշանակի թե՝ մինչ այս երկրորդ բալիկի համար տրամադրվող 150 հազար դրամը կրկնապատկվել է՝ դառնալով 300 հազար:




Մինչ այս որևիցե աջակցություն չստացած այն ծնողները, որոնք բնակվում են գյուղերում, երեկվանից արդեն ամսական 26 հազար 500 դրամ գումար են ստանալու. խոսքը չաշխատողների մասին է:


Աշխատող մայրիկներին տրամադրվող ֆիքսված 18 հազարական դրամները, որ նախատեսված էր մինչև երկու տարեկան բալիկին խնամելու համար, երեկվանից եռապատկվել է՝ վերածվելով հիսուներեք հազարական դրամների: Սա միայն գյուղաբնակ լինելու նախապայմանի առկայության դեպքում:


Իսկ քաղաքներում ապրողների մինչ այս ստացած 18 հազարականները ավելանալով վերածվել են շուրջ 26 հազարական դրամների չափով գումարի:

Сообщение Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ծրագրեր, որոնց համաձայն կրկնապատկվելու կամ վեցապատկվելու են մի շարք նպաստներ появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->