>

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ՀՔԾ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվել է, ինչից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:


Ռոբերտ Քոչարյանի մեղավորությունն ապացուցելու դեպքում նրան սպառնում է ազատազրկում՝ 10-15 տարի ժամկետով:








Քոչարյանի զոհերը

Հավելենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն է ներկայացվել նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության կողմից իրեն առաջադրված մեղադրանքին, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ այն ամբողջությամբ հորինված, շինծու, քաղաքական ենթատեքստ ունեցող և իրականության հետ որևէ առնչություն չունեցող մեղադրանք է։


«Լայն զանգվածների տրամադրությունը փորձում են տեղափոխել իրավական դաշտ, և ըստ էության, ստացվում է, որ 21,5 տոկոս հավաքած Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել է 2008 թվականի ընտրույթունները:



Սա իրականությունից շատ-շատ հեռու է, որևէ առնչություն չունի և սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա է թավշյա հեղափոխության, սիրո և համերաշխության կարգախոսի ներքո», — նշեց Ռոբերտ Քոչարյանը:

Նա ասաց, որ երբեք չէր մտածի, որ իրականության մեջ հնարավոր է այսպիսի շինծու քրեական գործ հարուցել:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->