>

Հինգ տարեկան մի փոքրիկ մտնում է դեղատուն, ցույց տալով իր մոտ եղած դրամները, հարցնում է դեղագործին.

— Այս դրամներով կարո՞ղ եմ հրաշք գնել:

Դեղագործը լսում է փոքրիկին և զարմացած հարցնում, թե ով է պատվիրել իրեն «հրաշք» գնել:




Քոչարյանի զոհերը

Փոքրիկը պատասխանում է.


— Բժիշկը ասաց, որ մայրդ միայն հրաշքով կբժշկվի, խնդրում եմ օգնիր ինձ, իմ դրամները բավակա՞ն են:




Դեղագործը ասում է փոքրիկին.

— Երանի թե այդ դեղը մոտս լիներ, ես անվճար կտայի, որովհետև մայրիկիդ շատ ես սիրում: Քո մայրիկի դեղը միայն Քրիստոսի մոտ կա, գնա եկեղեցի և դիմիր Նրան, որովհետև Հիսուս Քրիստոսը փոքրերին շատ է սիրում, ու կլսի քո խնդրանքը:

Փոքրիկը վազելով եկեղեցի մտավ, կանգնեց խաչված Հիսուսի պատկերի առջև և ասաց.


— Գիտեմ՝ խաչված ես, ցավերի մեջ ես, ինձ լսելու ժամանակ չունես, բայց դեղագործը ասաց, որ մայրիկիս «հրաշք» դեղը մոտդ է: Մայրիկիս շատ եմ սիրում, և իմ ունեցած դրամները սրանք են, որ հավաքել էի հեծանիվ գնելու համար, վերցրո՛ւ սրանք, և խոստանում եմ, որ կվերադառնամ և կօգնեմ քեզ, որ խաչից իջնես, միայն խնդրում եմ, արագ տուր:

Փոքրիկը ոչ մի պատասխան չլսեց պատկերից, և գոռալով ասաց.

— Եթե չօգնես ինձ, ես կբողոքեմ Քո Մայրիկին: Եթե դու էլ ինձ պես սիրում ես Քո մայրիկին, խնդրում եմ, շտապ տուր դեղը, ես անպայման կվերադառնամ քեզ օգնելու համար:

Քահանան լսում է փոքրիկի աղմկոտ ձայնը, մոտենում և ասում է.


— Հիսուս ամեն ինչ լսում է, կարիք չկա գոռալու, նա ինձ ուղարկեց, որ ես քեզ հետ գամ մայրիկիդ մոտ: Տա՛ր ինձ ձեր տուն:

Փոքրիկն ու քահանան քայլեցին դեպի տուն, ճանապարհին փոքրիկը պատմեց եղելությունը, մոր հիվանդությունը, անկողին ընկնելը և թե ինչպես բժիշկը ասել է, որ միայն հրաշքը կբուժի մայրիկիդ, իսկ դեղագործը ասաց, որ միայն Հիսուս ունի այդ դեղը:

Երբ տուն հասան, մոր սենյակը մտան, սակայն անկողինը դատարկ էր. փոքրիկը ձայն տվեց մայրիկին:

Այդ ժամանակ մայրը խոհանոցից դուրս եկավ, գրկեց փոքրիկին և ասաց.

— Բժիշկը, որ ինձ բժշկեց, բարևեց քեզ, և ասաց, որ ինքն էլ է իր մայրիկին շատ սիրում: Որտեղի՞ց ես ճանաչում նրան:

Այդ ժամանակ քահանան միջամտեց նրանց խոսակցությունը և ասաց.

— Տեսա՞ր, արեց այն, ինչ ուզում էիր, նույնիսկ մեզանից շուտ եկավ…


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->