>

Ժողովուրդ օրաթերթ-ը գրում է՝

2008Թ․ Մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետությունում մարդկության դեմ կատարված հանցագործության անմիջական պատասխանատուների, հանցակիցների և կոծկողների ՑՈՒՑԱԿ /ոչ ամբողջական/




Քոչարյանի զոհերը
  • ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ – ՀՀ ոչ լեգիտիմ նախագահ
  • Տիգրան Թորոսյան- ՀՀ Ազգային ժողովի նախագահ
  • Սերժ Սարգսյան- ՀՀ վարչապետ
  • Վարդան Օսկանյան- ՀՀ Արտգործնախարար
  • Յուրի Խաչատուրով- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ,
  • Արթուր Բաղդասարյան- Անվտանգության խորհրդի քարտուղար
  • Աղվան Հովսեփյան- ՀՀ Գլխավոր դատախազ
  • Միքայել Հարությունյան- ՀՀ պաշտպանության նախարար
  • Գրիգոր Գրիգորյան- ՀՀ Ներքին զորքերի հրամանատար
  • Աշոտ Գիզիրյան, ՀՀ Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետ
  • Սեյրան Օհանյան-ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
  • Գորիկ Հակոբյան, Ազգային անվտանգության պետ
  • Գագիկ Հարությունյան- ՀՀ ՍԴ նախագահ
  • Վլադիմիր Գասպարյան, ՀՀ Ռազմական ոստիկանության պետ
  • Հայկ Հարությունյան- ՀՀ ոստիկանապետ
  • Արարատ Մահտեսյան- ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ
  • Ալեքսանդր Աֆյան-ՀՀ փոխոստիկանապետ
  • Գեղամ Պետրոսյան-ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետ
  • Բագրատ Խաչատրյան- ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի հրամանատար
  • ՀՀ ՀՔԾ պետ- Անդրանիկ Միրզոյան
  • Քննչական խմբի ղեկավար- Վահագն Հարությունյան

Փաստահավաք խմբի զեկույցի համաձայն





2008թ. մարտի 1-ին սադրիչ գործողություններ կազմակերպելու նպատակով իշխանությունների կողմից ստեղծված օրենքով չնախատեսված զինված խմբավորումների ձևավորման և դրանք հանրության դեմ օգտագործելու համար ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի իրային պահեստից ապօրինաբար դուրս է բերվել զինվորական համազգեստ:

Այդ նպատակով դուրս է գրվել համապատասխանաբար 950 հատ զինվորական կոստյում և 140 հատ գլխարկ: Բացահայտման ոչ ենթակա աղբյուրի պնդմամբ, դուրս է գրվել ՀՀ պաշտպանության նախարարության իրային պահեստից` թիվ 93353 զորամասի իրային ծառայության պետ Հարութ Բարսեղյանի անվամբ:


Փաստահավաք խմբի ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ ուղղակիորեն մատնանշված է հինգ բարձրաստիճան պաշտոնյա և չորս պատգամավոր, որոնց թիկնազորին մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի ծառայության պահեստից տրամադրվել է 950 հատ երկու տեսակի զինվորական կոստյում և 140 հատ գլխարկ

  • Ղազարյան Վաչիկ /վարչապետի աշխատակազմ/
  • Ծառուկյան Գագիկ
  • Խաչատրյան Սուրիկ
  • Սարգսյան Լևոն
  • Բեգլարյան Գագիկ
  • Աբրահամյան Հովիկ
  • Մովսիսյան Առաքել
  • Սեդրակյան Մհեր
  • Ալեքսանյան Սամվել

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ



Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Աղբյուր՝ Ժողովուրդ օրաթերթ

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->