>

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելու հետ կապված:


«Մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածներով, ինչով ժամանակին ինքը մեղադրում էր ինձ… Ես վրեժխնդիր մարդ չեմ, բայց տեղի ունեցածը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Աստված կա»,- գրել է նա:








Քոչարյանի զոհերը

Նշենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահի մասնակցությամբ ՀՔԾ-ում քննչական գործողություններ են եղել: Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել:


2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:



Աղբյուր՝ Armday.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->