>

Մահացել է UFC խառը մենամարտերի չեմպիոն, ռուսաստանցի մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը` Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, որը վարակվել էր կորոնավիրուսով:




Քոչարյանի զոհերը

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին:




«Բարեկամներ, ինձ տխուր լուրեր են հասել այն մասին, որ այս աշխարհը լքել է Աբդուլմանապ Նուրմագոմեդովը: Ամբողջ չեչեն ազգի անունից անկեղծ ցավակցություններ եմ հայտնում նրա ընտանիքին:


Նա հեռացավ մեզնից` իրենից հետո թողնելով բարի համբավ և աճեցնելով արժանի սերունդ: Այդպիսին է Բարձրյալի կամքը և այդպես էր նախասահմանված»,-գրել է Կադիրովն իր թելեգրամյան ալիքում:


Աբդուլմանապ Նուրմագոմեդովը կորոնավիրուսային վարակով հոսպիտալացվել էր մայիսի սկզբին: Ավելի ուշ նրա որդին պատմել էր, որ կորոնավիրուսն արդեն անցյալում է, սակայն բարդություններ են սկսվել երիկամերի և սրտի հետ կապված:

Сообщение Ցավալի Լուր. Մահացել է կորոնավիրուսով վարակված Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->