>

Դերասաններ Նարեկ Հայկազյանն ու Ծովինար Մարտիրոսյանը իրենց ավագ որդու` Անրիի հետ ֆոտոշարք են անցել, որն առաջինը տրամադրել են Tert.am Life–ին: Մեզ հետ զրույցում Ծովինարը պատմեց, որ փոքր որդին`Արշակը, չի մասնակցել լուսանկարահանմանը, քանի որ երկար ճանապարհ գնալ չի սիրում: Նա նշեց, որ ֆոտոշարքն իրականացրել են Ստեփանավանի մոտակայքում:




Քոչարյանի զոհերը

Դերասանուհին միշտ նշում է, որ շատ երջանիկ է իր ընտանիքում, բայց վերհիշեց, որ իր և ամուսնու շփումը ծանոթության առաջին փուլում չի ստացվել: «Նարեկին ճանաչում եմ 2001 թվականից, նույն կուրսում ենք սովորել, ամուսնացած ենք արդեն 14 տարի: Չգիտեմ ինչու, սկզբնական շրջանում մեր շփումը լավ չէր ստացվում, հետո ինձ գրավեց Նարեկի անկեղծությունը, ազատությունը, մտածողությունը, նաև այն, որ շատ գեղեցիկ տղամարդ է: Ընկերություն անելու նրա առաջարկը միանգամից չեմ ընդունել, իմ աղջկական քմահաճույքներն այն ժամանակ շատ էին, հիմա էլ կան: Առաջին քայլը Նարեկն է արել, մինչև հիմա ինքն է անում»,- ասաց նա:




Պարզվում է` Նարեկը հանուն սիրո շատ խենթություններ է արել, մինչև հիմա էլ անում է. «Վերջերս տանն էի, դրսից լսեցի «Երևանի սիրուն աղջիկ» երգը, պատուհանից նայեցի, տեսնեմ Նարեկն է`բարձր երաժշտությունը միացրած ու ծաղիկներով կագնած: Հատուկ չէր մտածել այդ ամենը, տուն գալու ճանապարհին էր որոշել այդպես անել: Շատ այլ խենթություններ են եղել, որոնց մասին չեմ պատմի: Սիրում եմ և՛ լսել, որ սիրված եմ, և՛ տեսնել դա քայլերով: Իմ տեսակով բավականին բարդ եմ, բայց Նարեկը շատ համբերատար է: Գուցե հենց սերն է, որ տանելի է դարձնում թե՛ իր, թե՛ իմ թերությունները»:


 


Դերասանուհին ընդգծեց, որ ամուսինը հաճախ է իրեն հուզել ուրախությունից. «Իմ 31-ամյակի օրը Նարեկն իմ դիմանակարն էր նվիրել, որը շատ գեղեցիկ ու հետաքրքիր էր: Շատ էի հուզվել այդ անակնկալից: Մեր երկրորդ տղային` Արշակին, Նարեկը հորս պատվին է անվանակոչել: Նա այդպես էր որոշել, որովհետև ես մեր տան միակ զավակն եմ, հորս էլ երկար տարիներ չէի տեսել, քանի որ արտերկրում էր»:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Сообщение «Սկզբում իմ ու Նարեկի շփումը չէր ստացվում». Ծովինար Մարտիրոսյանի ու Նարեկ Հայկազյանի ամուսնական կյանքն ու նոր ֆոտոշարքը появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->