>

Ես և ամուսինս երկու տարի է, ինչ ամուսնացած ենք: Սա նրա երկրորդ ամուսնությունն է, իմ՝ առաջինը: Մեր համատեղ կյանքի սկզբում ես լավ հարաբերությունների մեջ էի նրա ծնողների և հարազատ քրոջ՝ Աննայի հետ: Մեր հարսանիքի ժամանակ նա լաց եղավ և ասաց, որ վերջապես գտել է այն քրոջը, որի մասին երազում էր այդքան ժամանակ:

Բայց ահա անցավ մեկ տարի, և ես հղիացա: Բոլորը երջանիկ էին: Նրա ծնողները հոգ էին տանում իմ մասին, և իմ քույրը (նա մասնագիտությամբ բժշկուհի) ինձ պատշաճ ուշադրություն էր դարձնում: Ամուսինս և ես որոշեցինք, որ քանի որ նա բժշկուհի  է, վատ չէր լինի, որ նա ներկա լիներ իմ ծննդաբերության ժամանակ, և ես ավելի հանգիստ կլինեի, որ իմ և ամուսնուս կողքին կա մտերիմ մարդ:

Ծննդաբերությունից ընդամենը 2 շաբաթ առաջ ես զանգահարեցի Աննային՝ պարզելու բոլոր նրբությունները: Բայց այն, ինչ լսեցի, ցնցեց ինձ: Նրա խոսքերով. «Քո անձնական շահերից է բխում, որ ես չլինեմ ծննդաբերության ժամանակ: Ինձ համար միևնույն է, թե ինչ կպատահի քեզ, որովհետև դու ինձ համար ոչ ոք ես, դու իմ հարազատը չես: Ինձ հետաքրքրում է միայն երեխան, որին ունենալու ես: Նա է իմ արյունը»:




Քոչարյանի զոհերը




Չգիտեի՝  ինչ անել և ինչպես արձագանքել դրան: Ես պարզապես լռեցի: Անմիջապես ամեն ինչ պատմեցի ամուսնուս: Նա պատասխանեց, որ քույրն ուղղակի կատակում է: Ավելին, ես պարզաբանման ժամանակ չունեի: Երեխայի ծնունդը (տալս ծննդաբերության ժամանակ ներկա չէր, ես արգելեցի ամուսնուս զանգահարել նրան), առաջին ամիսներին երեխայի խնամք, անքուն գիշերներ, բայց երբ նա մեծացավ, մի փոքր հեշտացավ, իսկ վրդովմունքն ու զայրույթը պատեցին ինձ: Դրան գումարվում է, որ ամուսինս անընդհատ գործուղումների մեջ էր, և նրա ծնողները երբեք մեզ չէին այցելում և օգնում:

Ես սկսեցի արտահայտվել ամուսնուս մոտ, վեճեր սկսեցինք մեր ընտանիքում այդ վերաբերմունքի պատճառով: Արդեն մեկ տարի է անցել, ոչինչ չի փոխվել: Նույնիսկ վատացել է: Ամուսինս  որոշեց ոչ թե շտկել իրավիճակը, այլ պարզապես ծնողներին և քրոջը հեռացնել մեր ընտանիքից: Բայց իմ վրդովմունքն ու զայրույթը դրանից չէին անցնում:

Ավելին, մենք որոշեցինք մկրտել երեխային, և, իհա՛րկե, նա հրավիրեց իր բոլոր հարազատներին: Իմ պայմանն այն էր, որ տալս ներկա չլինի տոնախմբությանը, քանի որ իր խոսքերի համար նա դեռ ներողություն չի խնդրել: Բայց ամուսինս  ասաց, որ դա իր ընտանիքն է, և  ինձ դուր է գալիս, թե ոչ,  պետք է ընդունեմ նրան, հակառակ դեպքում նա կվիճի ծնողների հետ, եթե մենք նրան չզանգահարենք:


Ես այնքան բարկացա  ամուսնուս վրա, որ շատ ուժեղ վիճեցինք, և ես վռնդեցի նրան տնից: Ստացվում է՝ նրա քրոջ հանդեպ վրդովմունքի պատճառով ընտանիքս փլուզվեց:

Հիմա մենք փորձում ենք մեր հարաբերությունները բարելավել, քանի որ մենք սիրում ենք միմյանց, և ամուսինս պատրաստ է ներել ինձ արածիս  համար: Նա շատ հպարտ մարդ է, և ես հասկանում եմ, որ միայն իմ հանդեպ  ուժեղ զգացմունքների պատճառով է նա պատրաստ աչք փակել իմ արարքի վրա: Բայց ինչպե՞ս կարող եմ նրա հետ հաշտվել:Բանն  այն է, որ քրոջ հետ կապված իրավիճակը դեռ չի լուծվել:


Ես արդեն հասկանում եմ, որ նա զայրացած եմ  ամուսնուս վրա, քանի որ նա ինձ չի պաշտպանել քրոջից: Ես ասացի, որ ուզում եմ, որ նրա քույրը ներողություն խնդրի ինձնից, և այդ ժամանակ ես կմոռանամ ամեն ինչ: Բայց նա կարծում է, որ դա իմ քմահաճույքն է, և նա չպետք է ներողություն խնդրի:

Ասում է՝ ձևացրու, թե Աննան չկա և ոչ մի կերպ չարձագանքեմ: Բայց ես այդպես չեմ կարող, քանի որ նա գալու է մեր տուն, լինելու է  մեր տոներին: Ես արդեն բարկանում եմ ամուսնուս վրա, որ նա ինձ չի պաշտպանում իր ընտանիքից:

Ասացե՛ք ինձ, թե ինչ պետք է  անել այս իրավիճակում: Ի՞նչ անեմ ամուսնուս քրոջ հետ: Ես այլևս չեմ ցանկանում վիճել ամուսնուս հետ, բայց չեմ կարող ձևացնել, որ ամեն ինչ լավ է: Շատ ուժեղ վիրավորանք կա  իմ հոգում: Չգիտեմ՝ ինչ անել: Օգնեցե՛ք, խնդրում եմ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Մեր ընտանիքը փլուզվեց տալիս նկատմամբ ունեցած վիրավորանքի պատճառով появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->