>

Մեզ չգիտես ինչու թվում է, որ մեր բոլոր ներկայացուցիչները ցանկացած հարթակում պետք է պատերազմի ու ուժի մասին խոսեն, բայց իրականում նման ոճը հատուկ է բացառապես ադրբեջանական կողմին, ով ժողովրդի աչքերին թոզ փչելու համար աջ ու ձախ միայն գրավելու մասին է խոսում ու դա արդեն մոտ 30 տարի, բայց դե իրականում խոսքերը միայն օդ են ու տակը բան չկա։


Եթե երկրիս պաշտպանության նախարարը և ՊԲ հրամանատարը իրենց խոսքը արդեն ասել են, այլևս ինչ կարիք կա ստիպել վարչապետի տիկնոջը, որպեսզի նա այլ կանանց հետ հանդիպման ժամանակ պարտադիր «փռթել-թափելու» կոչեր անի, այն դեպքում, որ նախարարի և ՊԲ հրամանատարի հնչեցրած ամեն տառը արդեն խուճապ է ստեղծել թշնամու ռազմական ղեկավարության շրջանում:








Քոչարյանի զոհերը

Դրան էլ գումարած տիկին Հակոբյանը խոսքը սկսելուց առաջ շեշտել է, որ ինքը խոսում է, որպես զինվորի մայր։ Հա ու հավատացեք, որ ցանկացած զինվորի մայր Աննա Հակոբյանի նման է մտածում։


Ու հաշվի առեք, որ Աննա Հակոբյանի հանդիպումը Ռուսաստանում գործունեություն ծավալով տարբեր կանանց հետ էր ու դա շատ լավ վայր էր կոնկրետ խաղաղության քարոզ կատարելու, իսկ խաղաղությունը դա դեռ չի նշանակում, որ մենք պատրաստվում ենք թույլ տալ գլուխներս կտրեն։



Աշոտ Ասատրյան

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->