>

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ սենյակում աճող կիտրոնը հանգստացնում է նյարդային համակարգը, թարմացնում, բարձրացնում է աշխատունակությունը, լավացնում տեսողությունը, իսկ դրա տերևների արտադրած նյութերը՝ ֆիտոնցիդները, ոչնչացնում են ախտածին բակտերիաները:


Կիտրոնի ծառը կարելի է գնել միայն մասնագիտացված խանութներից: Բույսի արմատները պետք է անպայման ծածկված լինեն ծաղկամանի խորքերում, հակառակ դեպքում այն կչորանա:







Քոչարյանի զոհերը

Կիտրոնի ծառը խնամք է պահանջում:

Այն պետք է ամեն օր ջրել, հետևել, որ վնասակար միջատներ չհայտնվեն և այլն: Իսկ տերևները փոշուց մաքրելուց հետո տանը հաճելիորեն տարածվում է կիտրոնի թարմացնող բույրը:


Ծառը պտուղ է տալիս աճեցնելուց 9 ամիս հետո: Սակայն պատկերացրեք, թե ինչպիսի հաճույք է, երբ ծառի ճյուղերին հայտնվում են բուրավետ, վառ դեղին պտուղները:


Զգուշացում. բրոնխիալ ասթմայով հիվանդներին և սուր ալերգիայով տառապողներին բժիշկները խորհուրդ չեն տալիս տանը կիտրոնի ծառ աճեցնել:

Նյութի աղբյուր՝ hayinfo.net

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->